168.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր «երկու քարի արանքում» են հայտնվել այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկում տեղ գտած իրավական «վրիպակի» պատճառով:
Nokia ընկերությունը հայտարարել է նոր բյուջետային հեռախոսներ` Nokia 108 և Nokia 108 Dual SIM թողարկելու մասին::
Դժվար է գնահատելը, թե ո՞ր ուղղությամբ շարժվելն է ավելի լավ, սակայն, ներկա պահին, իհարկե, մեր գործունեության համար ավելի գրավիչ է եվրոպական ուղղությունը, թեև պրոդուկտներ ունենք, որոնք պետք է ստեղծենք կամ ստեղծում ենք, որոնք կարող են հետաքրքիր լինել նաև ռուսական և ղազախական շուկաներին:
Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները խոստովանում են, որ արդեն հոգնել են իրենց խնդիրների վերաբերյալ դիմել մարզպետարան կամ կառավարություն: Ավելի քան մեկ տասնամյակ է՝ բոլոր գերատեսչություններից նույնաբովանդակ պատասխաններ են ստանում. «Մենք հասկանում ենք ձեր ծանր կացությունը, բայց այս պահին փող չկա, որ խնդիրը լուծենք»:
ԱՄՆ-ում սարքի նախնական օնլայն պատվերների ժամանակ նոր iPhone 5C սմարթֆոնի դեղին պատյանով տարբերակը ամենաշատ հետաքրքրությունն է առաջացրել գնորդների շրջանում:
Ես կզարմանայի, եթե Ռուսաստանը ճնշում չբանեցներ։ Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, եւ ինքնըստինքյան հասկանալի է, որ նա առաջնորդվում է գերտերությունների խաղի կանոններով։ Ինձ ցույց տվեք որեւէ գերտերություն, որը ճնշումներ չի բանեցրել եւ այժմ էլ չի բանեցնում։ Էլ ի՞նչ գերտերություն, որ ճնշում չբանեցնի։
Գյումրիի քաղաքապետարանի շենքի մոտ օրերս կրպակ է տեղադրվել: «Հլը սովետի ժամանակից ենք էստեղ աշխատում: Էն ժամանակ դիմացի մայթին էինք, հիմի էլ` էստեղ»,- ասում է Վարդանանց հրապարակում տեղադրված տաղավարի տերը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է քաղաքի կենտրոնում նման տաղավար տեղադրվել:
Եթե վաղը Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լինելու է Հայաստանի տնտեսական պոլիտբյուրոն, և Վիկտոր Խրիստենկոն (հանձնաժողովի նախագահը,-Ա.Ս.) կլինի Հայաստանի տնտեսական աստվածը, ինքը կորոշի, թե Հայաստանի սահմանով անցնող որ ապրանքն ինչ մաքսային տուրք պետք է ունենա: Այստեղից կհաշվարկվի Հայաստանի վնասը կամ չնչին օգուտը:
Նա Սուրիկ Խաչատրյանին «փրկելու համար» հայտարարություն է արել, թե հղիացել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանից, այլ՝ Սամվել Հարությունյանից և նրա սիրուհին է եղել:
Օրերս մամուլում քննարկվող հիմնական թեմաներից են դարձել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին իր շրջապատի պաշտոնյա անձանց ձերբակալման մասին լուրերը:
«Հուլիսի վերջն էր` զանգայարեց ինձ և ասաց, որ 2 մլն դրամ թղթադրամով տանուլ է տվել, և ասաց, որ ես հայթայթեմ այդ գումարը, որպեսզի տամ իրեն»,- պատմել է կինը:
Միշտ պահանջված են այն նկարներն ու նկարիչները, որոնք տվել են մակերեսային հաճույք, ոչ խորը, ոչ թե հոգու, այլ աչքի համար, իսկ լուրջ արվեստը յուրահատուկ ճաշակ է պահանջում և յուրահատուկ վերաբերմունք:
Սեպտեմբերի 16-ին վանաձորյան «Որդան կարմիր» և «Ան Գորդոնախ» ռոք խմբերը մեկնում են Լոնդոն: Պատճառը սեպտեմբերի 28-ին սպասվելիք բարեգործական համերգն է, որի ողջ հասույթը տրամադրվելու է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի վերականգման աշխատանքներին:
168.am-ի հետ զրույցում Սոնա Ռուբենյանն ասաց, որ cover երգելու և տեսահոլովակ նկարահանելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ երեքով մասնակցել են The Beautified Project ռոք խմբի կազմակերպած բարեգործական համերգին, որի ողջ հասույթը տրամադրվել է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան երաժշտական դպրոցին:
«Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, թե տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում` Համաշխարհային բանկի հատկացրած վարկերով, բայց այդ ամբողջ օգնությունը աղքատ գյուղացուն չի հասնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Գեորգենու պալարները հարուստ են ինուլինով, որի շնորհիվ ունեն բարերար ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա. կարգավորում են հորմոնների գոյացման գործընթացը։
«Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը տեղեկացրեց, որ գործարքներ կնքողները հիմնականում տեղաբնակներն են, առուվաճառքի 80%-ից ավելին հիփոթեքային վարկերով է իրականացվում:
Հայաստանը գործել է և ստացել Ղարաբաղը` Ռուսաստանի օժանդակությամբ. Ռուսաստանը թույլ չէր տալիս, որ Թուրքիան միջամտի այդ պատերազմին, և մեզ տրամադրում էր զենք (այլ բաների մասին չեմ խոսում): Ղարաբաղը ՌԴ-ի հետ համագործակցության արդյունք է, և այդ համագործակցությունը պետք է շարունակել:
Մահացած Հրածին Մալխասյանի ամուսնու ցուցմունքերով` ինը ֆիզիակապես առողջ է եղել. երբ իմացել են նրա հղիության մասին, որոշել են ընդհատել այն, քանի որ կինը բավական մեծ է եղել և թոռնիկ է ունեցել: Մի քանի բժշկական կենտրոններում մերժել են ընդհատել հղիությունը, իսկ Վարուժան Մարդանյանը համաձայնել է անել այն:
Հարազատ-բարեկամներ չունեն, Բուրաստան Դավոյանի միակ որդին 10 տարի առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, և մայրը որևէ տեղեկություն նրանից մինչ օրս չունի: Հաճախում է բարեգործական ճաշարան, և իրեն հասանելիք սնունդը տուն բերում՝ հիվանդ մորը կերակրելու համար:
Google+ սոցիալական ցանցը ձեր ներբեռնած լուսանկարների խմբագրման համար արդեն հզոր օնլայն-գործիք ունի: Համակարգն աշխատում է Snapseed հավելվածի գործիքների բազայի հիման վրա, սակայն միայն Chrome դիտարկիչում:
Եթե Հայաստանի ռազմավարական գործընկերը, ում տնօրինությանն ենք հանձնել Հայաստանի տնտեսության ամենակարևոր ձեռնարկությունները և ենթակառուցվածքները, ում հետ 49 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրվել նրա ռազմաբազաները մեր երկրում տեղակայելու մասին, ում հետ գտնվում ենք միևնույն անվտանգության համակարգում, մեզ հետ խոսում է ճնշումների լեզվով, ուրեմն այդ երկիրը մեր բարեկամը չէ:
Հանրապետության նախագահը ընդամենը հայտարարություն է արել: Ինչի՞ մասին տեղյակ պահվեր… Ընդդիմությունը հնարավորություն կունենա ԱԺ-ում հայտնել իր կարծիքը, վավերացնել փաստաթուղթը… Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ երկրի արտաքին քաղաքականությունը շատ կարևոր հարց է, և ամեն մեկը կարող է ունենալ իր տեսակետը: Շատ հնարավոր է, որ մեկը այլ մոտեցում ունենա, մեկը` հակադիր:
Ո՛չ Շտեֆան Ֆյուլեն և ոչ էլ եվրոպացի որևէ այլ պաշտոնյա չի ասում, որ Հայաստանի հետ այրվել են կամուրջները, և ստեղծված է անդառնալի իրավիճակ, ընդհակառակը՝ տպավորություն կա, որ եվրոպացիներն ամեն կերպ փորձելու են և ամեն ելք գտնելու են փոխհամաձայնության գալու համար, որովհետև Հայաստանը կարևոր է ոչ միայն Ռուսաստանի համար, այլև Եվրոպայի, և սա շատ տեսանելի է:
Գյուտարարը մահացել է 81 տարեկան հասակում: Նա վերջին տարիներին տառապում էր ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ այս տարի ամռանը նրա մոտ սպիտակարյունություն` լեյկեմիա էին ախտորոշել:
Վերջին տարիներին միշտ եղել է հետևյալ պատկերը. Ռուսաստանի վերաբերմունքը քաղբանտարկյալների, օրենքի խախտումների, գնդակահարությունների և այլնի նկատմամբ` «ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա»: Արևմուտքի արձագանքը`«վայ, սա ինչ խայտառակություն է, էս ոնց եք սենց բան արել, արդեն երկու-երեք հանք տալով չեք պրծնի, պետք է նաև հայ-թուրքական գործընթացը սկսեք»:
Տաթևիկն ու Վանիկն ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Տատիկները նույնպես ուզում են իրենց երեխաներին պաշտպանել: Միայն թե նման պաշտպանությունը խեղաթյուրում, խելագարության է հասցնում նաև այս մանկահասակ երեխաներին, ովքեր այս դարում քիչ է ապրում են անլույս ու անհաց, դեռ մի բան էլ՝ ականատես են լինում անհավանական տեսարանների:
«Կախված Տիգրանի որոշումից՝ մենք հետագայում կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- ասել է Տիգրան Առաքելյանի շահերը ներկայացնող փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Համացանցում օրեր առաջ հայտնված «անոնսային» տարբերակը շատերն անվանել էին «պլագիատ» ու այն համեմատել էին «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում Հունաստանը ներկայացրած Կալոմիրայի Secret Combination երգի հետ:
«ՀՀ-ն Վիլնյուսում որևէ բան չի ստորագրելու: Եթե որոշում կայացվեց շարունակել, պետք է նոր ձևաչափ մշակվի Հայաստանի համար` նոր Ասոցացման պայմանագիր, որտեղ տնտեսական բաղադրիչի խորությունը կորոշվի. դա կլինի ազատ գոտի, տարիֆային, թե մեկ այլ… պետք է նոր բանակցությունների փուլ սկսել»: