
Ինքնասպան եղած ոստիկանը երկտող է թողել

168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում այսօր՝սեպտեմբերի 23-ին, ոստիկանության ծառայակցի ինքնասպանության դեպքի առթիվ: Վանաձորի Բանյոի 4 հասցեում գտնվող իր բնակարանի լոգարանում ինքնասպան եղած ոստիկանոթյան Լոռու մարզային վարչության 36-ամյա փորձագետ Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Թե ի՞նչն է փորձագետի նման քայլի դիմելու պատճառը` ոչ ոք չգիտի:
Ինքնասպանությունից առաջ Դավիթ Մաիլյանը երկտող է թողել` խնդրելով իր հետ կատարվածի համար ոչ ոքի չմեղադրել. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս և խնդրում եմ ոչ ոքու չմեղադրել իմ այս քայլի համար»:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` հեղինակի