5 էլիտար սպորտաձևերը
Luxlux.net կայքը հրապարակել է 5 էլիտար սպորտաձևերի ցանկը:
1. Աէրոբատիկա: Այն դասվում է ամենաէկզոտիկ և էքստրեմալ սպորտաձևերի շարքին: Սպորտային ինքնաթիռով թռչելու, այն ինքնուրույն վարելու սիրահարների շարքում կան նաև աստղեր՝ Բրեդ Փիթ, Թոմ Քրուզ, Անջելինա Ջոլի և ուրիշներ:
2. Առագաստանավերի մրցույթ: Սա ընդունված է համարել ամենաթանկ և ամենաէլիտար սպորտաձևերից մեկը: Դրա սիրահարների ցանկում են մի շարք երկրների թագավորներ:
3. Գնդակախաղ, որը խաղում են ձի հեծած: Այս սպորտաձևով զբաղվելու համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ. միայն համապատասխան հոգուստ ձեռք բերելն արժե 3-10 հազար դոլար: Սպորտաձևի սիրահարների շարքում են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, Հնդկաստանի արքայազն Յուվրադժը:
4. Դեռ վաղ ժամանակներից գոլֆը համարվել է ապահովված անձանց սիրելի սպորտաձևերից մեկը: Բիլ Քլինթոնը, Մայքլ Դուգլասը, Ժերար Դեպարդիեն, Դեյվիդ Բեքհեմը և բազմաթիվ այլ հայտնի անձինք տարված են այս սպորտաձևով:
5. Էլիտար սպորտաձևերի ամենաերիտասարդ և ամենաինտելեկտուալ ներկայացուցիչը պոկերն է: