Բաժիններ՝

18 ամենահարուստ ամերիկացիների ամենաշքեղ առանձնատները (լուսանկարներ)

Ամերիկյան «Forbes» ամսագիրը ներկայացնում է 18 ամենահարուստ ամերիկացիների շքեղ առանձնատների ցանկը:

1. Ամերիկացի ինժեներ, նախաձեռնող Էլոն Մակսի ունեցվածքը գնահատվում  է  6,7 մլրդ  դոլար: Նրա առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսում, 2012-ի դեկտեմբերին առանձնատան արժեքը կազմում էր 17 մլն դոլար:

tun1

2. IBM ընկերության նախկին մենեջեր Դեյվիդ Դաֆիլդը, ում ունեցվածքը գնահատվում  է  6,4 մլրդ դոլար, 2008-ին ԱՄՆ-ի Նևադա նահանգում առանձնատուն գնեց: Այն գտնվում է գետի ափին,  տարածքը կազմում է 32 370 քառակուսի մետր: Առանձնատան արժեքը 25,5 մլն դոլար է:

Կարդացեք նաև

tun2

3. Բիլ Գեյթսը, ով Microsoft ընկերության հիմնադիրներից է, 72 մլրդ դոլար արժողությամբ ունեցվածք ունի: Նոր Զելանդիայում գտնվող նրա առանձնատան արժեքը գնահատվում է 7,8 մլն դոլար:

tun3

4. Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի առանձնատներից մեկը գտնվում է Լոս Անջելեսում: Մեդիամագնատի ունեցվածը գնահատվում է 13,4 մլրդ դոլար, իսկ առանձնատունը՝ 28,8 մլն դոլար:

tun-4-Merdok

5. Ամերիկացի ֆինանսիստ Սթիվ Կոենը 9,4 մլրդ դոլար արժողությամբ ունեցվածքի տեր է: 62,5 մլն դոլար արժողությամբ նրա առանձնատունը գտնվում է Նյու Յորքում:

tun5 Koen

6. Սթիվ Կոենը 2012-ին ևս մեկ առանձնատուն գնեց, քանի որ իր մյուս առանձնատները վերանորոգվում էին: Առանձնատան արժեքը  23,4 մլն դոլար է:

tun6 Koen

7. Ամերիկացի նախաձեռնող Սթեն Կրոնկեն 2012-ին Մոնտանա նահանգում ռանչո գնեց: Հենց այդ ռանչոյի տարածքում է գտնվում նրա առանձնատունը, որը 132,5 մլն դոլար արժողություն ունի: Ընդհանուր առմամբ, միլիարդատիրոջ ունեցվածքը գնահատվում է 5,3 մլրդ դոլար:

tun7 -Kronke

8. Liberty Global ներդրումային կազմակերպության ղեկավար Ջոն Մալոնի առանձնատունը գտնվում է Իռլանդիայում: Այն արժե մոտ 10 մլն դոլար, իսկ Ջոն Մալոնի ունեցվածքը գնահատվում է 6,7 մլրդ դոլար:

tun8 -Malon

9. Ջոն Մալոնի մեկ այլ առանձնատուն գտնվում է Նոր Զելանդիայում. դրա արժեքը գնահատվում է 7,8 մլն դոլար:

tun9 -Malon

10. Միլիարդատեր Թիլման Ֆերտիտի 19,5 մլրդ դոլար արժողությամբ «Ֆերիտա» ռեստորանի ապարտամենտը գտնվում է Նյու Յորքում: Նրա ունեցվածքը գնահատվում է 2,4 մլրդ դոլար:

tun10 -Tilman

11. Կեն Գրիֆինի 130 մլն դոլար արժողությամբ առանձնատունը գտնվում է Ֆլորիդա նահանգում: Այս նահանգում միլիարդատերը 4 առանձնատուն ունի: Նրա ունեցվածքը գնահատվում է 4,4 մլրդ դոլար:

tun11-Griffin

12. Կեն Գրիֆինի այս առանձնատունը Չիկագո նահանգում ամենաթանկն է: Միլիարդատերն այն գնել է հենց այն օրը, երբ առանձնատունն առաջին անգամ վաճառքի է հանվել: Բնակարանի արժեքը գնահատվում է 4,4 մլրդ դոլար:

tun12-Griffin

13. Նյու Յորքում գտնվող 54 մլն դոլար արժողությամբ այս առանձնատունը պատկանում է Դեյվիդ Գեֆենին:

tun13 David

14. Oracle ընկերության հիմնադիր և ղեկավար Լարի Էլիսոնն առանձնատուն է գնել Կալիֆոռնիայում: Այն 37 մլն դոլար արժողություն ունի:

tun14 Larry

15. Oaktree Capital ընկերության մենեջեր Հովարդ Մարկսը 30 ննջասենյակ, 10 լողասենյակ ունեցող առանձատուն է ձեռք բերել Նյու Յորքում: 1,9 մլրդ դոլար ունեցվածք ունեցող միլիարդատիրոջ այս առանձնատան արժեքը 52,5 մլն դոլար է:

tun15-Govard

16. Sears Holdings Corp. ընկերության ղեկավար Էդի Լամբերտի առանձնատունը գտնվում է Մայամիում: Այն  ունի 6 ննջասենյակ, 13 լողասենյակ, լողավազան: Առանձնատան արժեքը 38,4 մլն դոլար է:

tun16 Eddi

17. Ֆինանսիստ Ջոն Պաուլսոնի 49 մլն դոլար արժողությամբ առանձնատունը գտնվում է Կոլորադո նահանգում:

tun17 John

18. Սթիվ Վինի՝ Նյու Յորքում գտնվող առանձնատունը 70 մլն դոլար արժողություն ունի:

tun18 Stivi

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս