Բաժիններ՝

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում սեփականաշնորհված 350 հա հողերից և ոչ մի հեկտարը չի մշակվում

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հողագործությամբ ոչ ոք գրեթե չի զբաղվում, պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: 1005 բնակիչ ունեցող այս համայնքում խնդիրները սկսվում և ավարտվում են ոռոգման ջրի բացակայությամբ. «Ոռոգման ջուր, ոռոգման ջուր, ոռոգման ջուր…»,- գյուղապետ Գևորգ Մարտիրոսյանի բնորոշմամբ` սրանք են համայնքի խնդիրները:

Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Գյուղապետի խոսքով` սեփականաշնորհված 350 հա հողերից ոչ մի հեկտար չի մշակվում, չնայած հարկերը գյուղացիները վճարում են: «Վերջին կարգի, անջրդի հողեր են, 1000-1500 դրամ ա հողի հարկը, որտեղ չի կորել էդ փողը…»,- ասաց գյուղապետը:

Աշնակից արտագաղթողներ ևս կան. «Է ո՞ր գյուղից չեն էսօր արտագաղթում, որ մեզնից էլ չարտագաղթեն… սաղ տեղերից էլ գնում են էնա…»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30