Բաժիններ՝

Գայանե Ծառուկյանը մանկական հագուստի խանութ-սրահ է բացել

Օրեր առաջ Երևանի «Prince Princess» խանութ-սրահում ներկայացվել է «Dolce & Gabbana» ապրանքանիշի նոր` աշուն-ձմեռ 2013-2014 մանկական հավաքածուի առաջին մասը: Այս խանութում ներկայացված են փոքրիկների (0-14 տարեկան տղաների և աղջիկների) համար նախատեսված իտակալան և ֆրանսիական աշխարհահռչակ բրենդներ ներկայացնող տարբեր հագուստների, կոշկեղենի և աքսեսուարների հավաքածուներ:

Այդ առիթով «Princ Princess» խանութ-սրահում հավաքվել էին մանուկների նորաձևության մշտապես հետևող երիտասարդ մայրիկները՝ նշելու Dolce & Gabbana-յի առաջին հավաքածուի շնորհանդեսը: Ցուցադրությանը զուգահեռ մանուկների համար նաև կազմակերպվել էր պաղպաղակի հյուրասիրություն ու ծաղրածուների, տարբեր հեքիաթային հերոսների մասնակցությամբ զվարճալի ներկայացում: «Prince Princess» խանութ-սրահի հիմնադիր-տնօրենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի դուստրն է՝ Գայանե Ծառուկյանը:

«Prince Princess»-ում տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցում էին բարձրաստիճան նախկին ու ներկա բազմաթիվ պաշտոնյաների տիկնայք, դուստրերը, հարսները և նրանց երեխաները:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։