Թուրքիայում յուրաքանչյուր 3 մարդուց 1-ը ծխում է

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն մասնակցել է «Առողջ երեխա, առողջ ապագա» խորագրով միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ վերջին 25 տարվա ընթացքում Թուրքիան առողջապահական ծառայությունների և բուժման առումով դարձել է աշխարհի լավագույն երկրներից մեկը։

Խոսելով Թուրքիայում մարդկանց ծխելու ցուցանիշի վերաբերյալ՝ Մեմիշօղլուն նշել է, որ Թուրքիայում այդ ցուցանիշը բավականին բարձր է։ Մասնավորապես Թուրքիայում յուրաքանչյուր 3 մարդուց 1-ը ծխում է և դա թոքերի, կոկորդի և կերակրափողի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930