
iPhone-ի մատնահետքերը կարդացող սարքին կարողացել են խաբել (տեսանյութ)

Գերմանական Chaos Computer Club (CCC) ասոցիացիայի համակարգչային անվտանգության փորձագետները հայտարարել են, որ իրենք կարողացել են մոլորության մեջ գցել iPhone 5S սմարթֆոնի Touch ID մատնահետքերի սքաներին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հաքերները ապակու վրա թողնված մատնահետքի օրինակը տեղափոխել են մածուցիկ նյութի վրա և մատնահետքի կրկնօրինակով հաջողությամբ բացել են արգելափակված հեռախոսը: Նրանք այդ գործընթացը նկարագրել են իրենց կայքում, ինչպես նաև այդ մասին մի տեսանյութ են տեղադրել YouTube-ում: