Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է 10 մլրդ դոլարի ներդրում անել ԱԲ ոլորտում

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտնել է, մինչև 2030-ը մասնավոր հատվածի կողմից տվյալների կենտրոններում և արհեստական ​​բանականության ներդրումներում նախատեսվում է 10 մլրդ դոլարի ներդրում կատարել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարելով, որ իրենք նպատակ ունեն արագացնել արհեստական ​​բանականության վրա հիմնված արտադրանքի և ծառայությունների զարգացումը Թուրքիայում, Քաջըրը նշել է, որ հանրային տվյալների հավաքածուները մշակողների համար բացելով՝ Թուրքիան կապահովի այն նախագծերի արագացումը, որոնք Թուրքիայում տարբեր ոլորտներում արհեստական ​​բանականության վրա կենտրոնացած ավելացված արժեք կստեղծեն։

Քաջըրը նաև նշել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է արհեստական ​​բանականության վերաբերյալ ուսուցում տրամադրել 5 մլն քաղաքացիների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930