
Նոր գաղութատիրություն

«Մենք այսօր արդեն իսկ գտնվում ենք նոր գաղութատիրական իրավիճակում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Անդամակցումը Մաքսային Միությանը Եվրասիական Միությանն անդամագրվելու նախաքայլն է, և այդ վտանգի դեմ մենք ազգային ազատագրական պայքարի դրոշն ենք բարձրացրել: Վստահ եմ, որ արդյունքում մեզ հաջողվելու է ստեղծել անկախ պետություն»,- նշել է նա:
Սէֆիլյանը կրկին ասել է, որ դեմ է և՛ Մաքսային միության անդամակցությանը, և՛ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Իսկ հարցին, թե արդյոք Մաքսային միություն մտնելու հարցը պե՞տք է Հայաստանում դրվի համաժողովրդական հանրաքվեի, Ժ. Սէֆիլյանը պատասխանել է, թե սկզբունքորեն ռազմավարական նշանակության խնդիրները պիտի դրվեն հանրաքվեի, սակայն միաժամանակ ավելացրել է. «Այսօր խոսել դրա մասին անհեթեթություն է, որովհետև մենք պետություն չունենք»:
Ժիրայր Սէֆիլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: