
Ճամբարակում գործում է 2 մանկապարտեզ՝ շուրջ 200 սաներով

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում է 2 մանկապարտեզ՝ թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզները: Թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Էլէոնորա Դանիելյանի փոխանցմամբ` մանկապարտեզ հաճախողների թիվը 89 է, իսկ հաճախողների թիվը տատանվում է 78-80-ի շրջանակում: Գազաֆիկացման աշխատանքներն այս մանկապարտեզում ավարտված են, ձմռանը մանկապարտեզը կտաքացվի գազի վառարաններով: Քաղաքի կենտրոնում գտնվող թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Մելքոնյանի խոսքով` իրենց մանկապարտեզ է հաճախում 110 երեխա, փաստաթղթերով՝ 125: Տնօրենի խոսքով` չնայած մանկապարտեզը գազաֆիկացված է, սակայն որոշակի խնդիրներ կան, ինչի պատճառով այս տարի մանկապարտեզըև կջեռուցվի էլեկտրականությամբ: