Արևածաղիկը որպես դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Արևածաղկի սերմը պարունակում է զգալի քանակությամբ օգտակար տարրեր` սելեն, յոդ, ցինկ, երկաթ, կալցիում, ֆտոր, կալիում, մագնիում, B խմբի վիտամիններ։ Արևածաղկի սերմում D վիտամինը ավելի շատ է, քան ձողաձկան լյարդում, շատ են տոկոֆերոլները (E խումբ)։ E վիտամինը կարևորագույն հակաօքսիդանտներից մեկն է, ունի հակաուռուցքային հատկություն, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, պաշտպանում է օրգանիզմի բջիջները ճառագայթումից։ E վիտամինը շատ կարևոր է մարդու վերարտադրողական ֆունկցիայի ամրապնդման համար։ Արևածաղկի սերմում պարունակվող բուսական ստերոլները կարգավորում են խոլեստերինի փոխանակման գործընթացը, նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը։

Երիտասարդացնող «կաթնային» թուրմ տղամարդկանց համար. Լվացեք արևածաղկի (չբոված) սերմերը։ 400 գ հումքը լցրեք թավայի մեջ և չորացրեք թույլ կրակի վրա, անընդհատ խառնեք։ Չոր սերմերը` կեղևի հետ միասին մանրացրեք սրճաղացով, ավելացրեք 1 լ տաք ջուր, եփեք մինչև հասնի եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, 30 րոպե թրմեք, քամեք, լուծեք թուրմի մեջ 3 ճ/գ մեղր։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից առաջ։ Կարելի է խմել շատ երկար ժամանակ։
Հազ, բրոնխերի սպազմ. 2 ճ/գ չբոված սերմը լվացեք, եփեք 400 մլ շաքարավազի (5 գ շաքար) մեջ, մինչև մնա 300 մլ հեղուկ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
Աթերոսկլերոզ, ճնշումը կարգավորող. 400 գ արևածաղկի հում սերմը լվացեք, 2 ժամ եփեք 2 լ ջրի մեջ թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 1 օրվա ընթացքում։ Շարունակեք 14 օր, ընդմիջեք 5 օր, կրկնեք ըստ անհրաժեշտության` այլ ժամանակային սահմանափակումներ չկան։
Փորկապություն, թութք. Արևածաղկի սերմը 3 րոպե եփեք ջրի մեջ, լվացեք սառը ջրով։ Կերեք օրը 50-100 գրամ։
Զգուշացում։ Ի տարբերություն եփած սերմի` տապակածը հակացուցված է լյարդի, լեղաքարային և միզաքարային հիվանդությունների դեպքում։
Մարսողությունը կարգավորող. Մանրացրեք, խառնեք ընկույզի միջուկ, արևածաղկի և դդումի մաքրած սերմեր (1։1։1)։ 15 գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից և ընթրիքից առաջ։ Շարունակեք 10-12 օր, կրկնեք 2 շաբաթից։

  • Մանրացրեք, խառնեք տխլենու պտղի միջուկ և արևածաղկի սերմ (1։1)։ 1 ճ/գ հումքը կերեք 100 մլ կեֆիրի հետ` ընթրիքից 1-2 ժամ հետո։ Խառնուրդը ամրացնում է իմունային համակարգը և ունի արտահայտված հակաուռուցքային հատկություն։
  • 1 թ/գ արևածաղկի յուղը լուծեք 200 մլ կեֆիրի (մածունի) մեջ։ Խմեք քնելուց կամ նախաճաշից առաջ։

Շագանակագեղձի բորբոքում. Աղացեք 1-ական կգ հում արևածաղկի սերմի և ընկույզի միջուկները, լցրեք առանձին ապակյա տարաների մեջ, պահեք սառնարանում։

Կարդացեք նաև

  • Խառնեք 1-ական ճ/գ արևածաղկի և ընկույզի (աղացած) միջուկները և մեկ միջին սոխի քերուկ, կերեք նախաճաշից առաջ։

Բուժում է արևածաղկի արմատը
Ռուս գիտնական Գ. Ն. Ուժեգովը նկատել է, որ արևածաղկի արմատով թրմված ջուրն ունի օրգանիզմում կուտակվող մի շարք տարբեր ծագումնաբանություն ունեցող աղերը տրոհելու, լուծելու և օրգանիզմից հեռացնելու հատկություն։ Արմատը հավաքեք աշնանը, չորացրեք օդափոխվող տարածքում, կողային մազարմատները պետք է հեռացնել։ Օգտագործելուց առաջ արմատը մանրացրեք սիսեռի չափի կտորների.

  • 200 մլ ծավալ զբաղեցնող հումքը 3 րոպե եռացրեք 3 լ ջրի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 6-8 անգամ։ Նույն հումքը կարելի է օգտագործել 2-3 անգամ։ Աղերը սկսում են դուրս գալ 2 շաբաթից։ Բուժման ընթացքը պետք է վերահսկվի բժշկի կողմից։
  • Արմատը 12 ժամ թողեք ջրի մեջ, լվացեք, չորացրեք ջեռոցում (50-60 C), փոշիացրեք։ 2 ճ/գ հումքը 12 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Առավոտյան 3 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Շարունակեք 3 ամիս։ Ավազի հեռացումը կուժեղանա, եթե թուրմից հետո խմեք 2 թ/գ արևածաղկի յուղի և օղու լուծույթ (1։1)։

Դեղատոմսեր արևածաղկի տերևով, զամբյուղաթափքով, ծաղիկով և եզրային լեզվակավոր ծաղկաթերթերով
Փորկապություն, լեղուղիների խցանում. Տերևը հավաքեք նախքան բույսի ծաղկելը, չորացրեք մութ օդափոխվող տեղում, փոշիացրեք։ Խմեք 1-ական ճ/գ օրը 1-2 անգամ` ջրի հետ։ Շարունակեք 40 օր։ Տերևի փոշին օգտակար է մրսածության, գրիպի դեպքում։
Մաշկային ցան. Աղացեք թարմ տերևը (նախքան ծաղկելը), 3 շաբաթ թրմեք արևածաղկի յուղի մեջ (1:1), արևոտ տեղում, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Մշակեք վերքերը։
Զամբյուղաթափքից ստանում են պեկտին, որից պատրաստում են դեղորայք։ Պեկտինը կլանում է ռադիոակտիվ մասնիկները և նպաստում դրանց հեռացմանը օրգանիզմից։
Շագանակագեղձի բորբոքում. Մանրացրեք, չորացրեք նոր ծաղկով զամբյուղաթափը (ծաղկի հետ)։ 10 գ հումքը 10 օր թրմեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ, տաք տեղում, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 1 շաբաթից։
Հեպատիտներ, պանկրեատիտ, ստամոքսաբորբ, կոլիտ. Աղացեք զամբյուղաթափքը, նոր հասունացող կաթնային սերմերի հետ (եզրային ծաղկաթերթերը հեռացրեք), խառնեք շաքարավազի հետ (1:1), լցրեք ապակե տարաների մեջ, ծածկեք թղթով։ 3 թ/գ խառնուրդը լուծեք 600 մլ ջրի մեջ։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք 1 ամիս։
Ախորժակը լավացնող. 1 ճ/գ եզրային ծաղկաթերթերը 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Կարելի է խմեցնել երեխաներին` 50-ական մլ` օրը 1-2 անգամ։
Գլխացավ, անքնություն, բարձր ներգանգային ճնշում. Խառնեք արևածաղկի եզրային (լեզվակավոր) և երեքնուկի ծաղիկները (1։1)։ 2 թ/գ մանրացրած չոր հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս