Մենք այսօր, ըստ էության, չունենք ոչ Ազգային ժողով, ոչ դատական համակարգ, ոչ էլ գործադիր իշխանություն: Նոր պետք է ձևավորենք: Ձևավորելու համար բոլոր վայրերում ըմբոստության օջախներ ստեղծեք:
Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը կատարում է գործողություն` հաշվում է: Իհարկե, կան դեպքեր, երբ հաշվիչ հանձնաժողովը պետք է որոշում ընդունի քվեարկության միջոցով: Մասնավորապես՝ պետք է որոշի, թե երբ պետք է լինի քվեարկությունը կամ տվյալ քվեաթերթիկը կո՞ղմ է, թե՞ դեմ է, կամ էլ, ի վերջո, ո՞վ ընտրվեց:
«Չէ՞ որ այդ պարտատոմսեր գնողներին նախօրոք ասվել էր ՀՀ արտաքին պարտքի մասին։ Ստացվում է, որ 300 մլն դոլարով խաբել ենք։ Վստահ եմ, առաջիկայում Մյուդիսը, Ֆիտչը, Ստանդարդ էնդ Փուրսը հայտարարություն կանեն։»
«Իմը չի կարա հավաքի ինքը, ե՞ս եմ տվողը, ռիսկ չունի իմ քարտը վերցնի, հենց էդ ձև չի կարա: Մնացածին էլ կռիսի նման մտել ա, վերցրել ա… հո բանկի քարտ չի՞, թե վերցրեց, ի՞նչ արեց»:
Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է վերջինների կողմից, այլ՝ 120-ից 150 դրամ:
Այս պահին իմ տեսակտն հետևյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի միլիմետր, ոչ Ազգային Ժողովում, ոչ փողոցում, ոչ որևէ տեղ չպետք է զիջենք այս հանցագործ իշխանությանը: Ոչ մի միլիմետր չպետք է զիջենք: Ընդհակառակը: Տեսնո՞ւմ եք, թե ինչքան ենք զիջել: Անընդհատ զիջելով գնում ենք:
«Վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ կարելի է ինքնասպանության հետ համեմատել: Եթե բիզնեսը մաքուր է, կողմնակի ֆինանսական ռեսուրս չունի, գործող տոկոսադրույքներով վարկ վերցնելը բիզնեսի համար ինքնասպանություն է»,- ասաց Ն.Մայիլյանը:
Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել և իրականացնել քաղաքական պրոցեսներ:
Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքները պետք է հաստատեր նիստում, այդ նիստում որոշումները կայացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ: ԱԺ կանոնակարգում հստակ այս մասին արձանագրված է:
Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն արդյոք քննարկե՞լ են մանդատները վայր դնելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Իհարկե, ոչ»:
Հայկ Մարությունը՝ «Կարգին Հայկոն», այսօր մասնակցում էր ԱԺ-ի դիմաց գազային համաձայնագրի դեմ կազմակերպված բողոքի ակցիային՝ ձեռքին փոքրիկ գազի տաքացուցիչ։
Բագրատ Ասատրյանի բնորոշմամբ՝ գազի պատմությունը քրեական հանցագործությունների շղթա է, որևէ նորմալ երկրում դա դատախազության խնդիր պետք է լիներ, քանի որ ՀՀ-ում որևէ քաղաքացի չի կարող գազի պարտք ունենալ, գազն անմիջապես անջատում են, իսկ ամբողջ հասարակությունը գազալցակայան է կառուցում, ամենաշահութաբեր ոլորտն է, բայց ինչո՞ւ պետք է քաղաքացները վճարեն նրանց համար:
«Հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել հաշվարկին: Մենք պահանջում ենք հաշվարկը ճանչել անօրինական, քանի որ քվորում չի ունեցել: Հաշվիչ հանձաժողովում քվորում չկար, բայց իրենք համառորեն փորձում են դա անել: Այս համաձայնագրի վավերացումն անօրինական է»:
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ-ի շենքի դիմաց շարունակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի դեմ բողոքի ակցիան։
Տեղեկանալով, որ համաձայնագիրն ընդունվել է 77 կողմ ձայներով՝ ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները։ Այս պահին ԱԺ շենքից դուրս են եկել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն Նաիրա Զոհրաբյանը։ Լ. Զուրաբյանը տեղեկացնում է, թե ինչ է տեղի ունեցել նիստերի դահլիճում։
Լրագրողների բողոքը խուճապ առաջացրեց՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պահանջեց նրանց դուրս հանել՝ պատճառաբանելով, թե միայն այդ դեպքում կքվեարկի, իսկ Արա Բաբլոյանն էլ զայրացել էր:
Տրանս ճարպերը ոչ միայն նպաստում են օրգանիզմում վտանգավոր խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, այլև խոչընդոտում են լավ խոլոստերինի յուրացմանը: Հիշեցնենք, որ լավ խոլեստերինը պաշտպանում է սրտի հիվանդություններից և տարբեր բորբոքային գործընթացներից:
Հարցին՝ որքանո՞վ է արդարացված 7% տնտեսական աճ չապահովելը, Ս.Ավագյանը պատասխանեց. «Ճիշտ չէ, երբ նախագահը հրապարակավ նման առաջադրանքներ է հնչեցնում: Ե՛վ նա, և՛ կառավարությունը պետք է առաջնորդվեն բյուջեի մասին օրենքով, իսկ այնտեղ կանխատեսումը 6.2% է»:
Մեզանից շատերն են ձմեռը դիմավորում տագնապով: Ցավոք սրտի, սկսում ենք մտածել սեփական իմունիտետը բարձրացնելու մասին այն ժամանակ, երբ նկատում ենք մրսածության առաջին նշանները: Կան մի շարք գործոններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում իմունիտտեի վրա և այն դարձնում անպաշտպան:
Ես շատ եմ սիրում Ամանորը դիմավորել նաև տանը, սակայն դա այնքան էլ էական չէ. կարևոր չէ, թե որտեղ կլինեմ, կարևորն այն է, որ լինեմ հարազատներիս հետ` թեկուզ Մոզամբիկում:
Դեբեդ և Դսեղ գյուղերում շուրջ մեկ ամիս առաջ խոզի անկումներ են եղել: Ցրտերն ընկնելու հետ անկումների թիվը նվազել է, բայց չի դադարել: Դսեղ գյուղում անկված խոզերին հետազոտել են եւ պարզել, որ որեւէ համաճարակ չկա, բայց մարդիկ վախից խոզերին փակի տակ են պահում:
Օրգանիզմի բոլոր բիոքիմիական գործընթացներում ակտիվ կերպով մասնակցում են վիտամինները: Նիհարելու գործընթացում վիտամինները մեծ դեր ունեն, քանի որ նրանց բացակայության ժամանակ դանդաղում են նյութափոխանակության գործընթացները և դրա համար էլ նիհարելը դժվարանում է:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մի շարք գողություններ կատարած եռյակը հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Մինչ օրս այն համարվում է մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով ամենահաճախ նշանակվող բուսական դեղամիջոցը: Մասնագետների կարծիքով` այս բույսը օժտված է իմուն համակարգի բջիջների` մակրոֆագերի և նեյտրոֆիլային գրանուլոցիտների, խթանման հատկոuթյամբ:
Հասարակական կյանքում հիասթափությունն ավելի է մեծացել, իշխանության նկատմամբ վստահությունը 0-ից իջել է բացասական: Վերջին պատմությունները` պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդնելու մոլուցքը, հասարակության մեջ ապագայի նկատմամբ խիստ ապատիա է առաջացրել, և դա է պատճառը, որ մարդիկ թողնում-գնում են, ու սա է ամենաանհանգստացնողը, որ մնալու համար դրական ոչ մի նշույլ չեն տեսնում:
Երվանդ Բոզոյանի կարծիքով, հենց այս գաղափարախությունն է դարձել «քայքայիչ»: Նրա խոսքով` հասարակությունում ձևավորվել է «անբարոյական հսկայական շերտ», որը «թարախի պես թունավորում է հասարակության առողջ» հատվածը: «Հենց էդ թարախի պորտալարը պետք է պոկել, որ ամեն ինչ բաց լինի, մարդիկ հասկանան` ով ով է այս երկրում: Իշխանությունները խոցելի կլինեն, եթե թարախը չլինի, որովհետև հենց դա է խանգարում կոնսոլիդացված քայլեր կատարելու համար»,- ընդգծեց նա:
Եթե նրանք կեղծ ժողովրդավարաներ չեն, պիղծ մտահոգություն չեն հայտնում, իսկապես ուզում են նոր տնտեսական քաղաքականություն, նոր կառավարության ձևավորում ու հայ ժողովրդի ապագայի հանդեպ անտարբերությամբ լցված չեն, իշխանափոխությունը ներքևից` արյունոտ գործողություններով չեն ուզում, ուրեմն՝ պարտավոր են 50 մանդատն էլ ցած դնել ու, ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ, մայիսին հրավիրեն նոր ընտրություններ:
76 երկիր իրենց ֆիլմերը ներկայացրել էին Ամերիկյան կինոակադեմիայի քննարկմանը: Վերջինս հրապարակել է այն 9 ֆիլմերի անվանումները, որոնք շարունակելու են պայքարել «Օսկարի» համար՝ որպես լավագույն արտասահմանյան ժապավեն:
Հանրապետականնե՛ր, երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը: