«Կարգին Հայկոն» ակցիային մասնակցում էր՝ պարսկական գազով (լուսանկար)

Հայկ Մարությունը՝ «Կարգին Հայկոն», այսօր մասնակցում էր ԱԺ-ի դիմաց գազային համաձայնագրի դեմ կազմակերպված բողոքի ակցիային՝ ձեռքին փոքրիկ գազի տաքացուցիչ։

Նա ասել է, որ դրա մեջ ռուսական գազի փոխարեն լցված է իրանական գազ։

Նշենք, որ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ չնայած Պրահայում լիքը գործեր կան, սակայն տոմսը փոխել է և շուտ է վերադարձել, որպեսզի մասնակցի բողոքի ակցիային։

«Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից գայի, բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ: Մեր Պետության համար, մեր Երեխաների համար, մեր Ծնողների համար, մեր Կանանց համար, և ինչու չէ`մեր Թասիբի համար»,- գրել էր նա։

Կարդացեք նաև

hayko-gaz

Լուսանկարը՝ Անի Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս