Նիկոլ Փաշինյանը՝ մանդատը վայր չդնելու մասին. Ես չեմ պատրաստվում որևէ միլիմետր զիջել ՀՀԿ-ի մեծամասնությանն ու Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում գազային պայմանագրի դեմ: ԱԺ-ում պայմանագրի շուրջ քվերակության ավարտից հետո մասնակիցներին մոտեցավ նաև Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ակտիվիստների այն կոչերին, որ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները, ասաց. «Ես, օրինակ, ինչո՞ւ եմ Ազգային ժողով եկել: Ես Ազգային Ժողով եկել եմ, որ Հայաստանի Հանրապետության այն մյուս քաղաքացիները, որ պիտի այնտեղ լինեն ու այնտեղ չեն, իրենք էլ գան այնտեղ: Ես չեմ պատրաստվում որևէ միլիմետր զիջել Հանրապետական մեծամասնությանն ու Սերժ Սարգսյանին»:

Լրագրողների հարցին՝ ո՞ր դեպքում ընդդիմադիր կուսակցությունները վայր կդնեն մանդատները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք՝ ընդհանրապես ցանկացած  քայլ քննարկելի է, բայց ես ուզում եմ, որ… ընդհանրապես մենք պետք է մտածենք ընդդիմության իմիջի և գործելակերպի մասին: Ես չեմ ուզում, որ «ընդդիմություն» բառը շարունակվի կամ դիտարկվին որպես արագ բռնկվող և արագ հանգող ինչ-որ բան: Մենք պետք է ցանկացած առաջարկ քննարկենք փաստարկների դաշտում: Ցանկացած առաջարկ քննարկելի է, բայց պետք է հասկանանք՝ այդ այլից հետո ինչ հաջորդ քայլ ենք անում, այդ քայլն ինչքանով արդյունավետ կլինի:

Եվ այդպես շարունակ, այսինքն՝ ես չեմ կարծում, թե պետք է էմոցիանոլ դաշտում ինչ-որ որոշումներ կայացնել: Այս պահին իմ տեսակտն հետևյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի միլիմետր, ոչ Ազգային Ժողովում, ոչ փողոցում, ոչ որևէ տեղ չպետք է զիջենք այս հանցագործ իշխանությանը: Ոչ մի միլիմետր չպետք է զիջենք: Ընդհակառակը: Տեսնո՞ւմ եք, թե ինչքան ենք զիջել: Անընդհատ զիջելով գնում ենք:

Ազգային Ժողովը զիջում ենք, հրապարակը զիջում ենք, տեղական ինքանակառավարումը, ամեն ինչ զիջում ենք:  Իմ տեսակետն այն է, որ ոչ մի բան չպետք է զիջել: Ինչ որ այս պահին ունի ընդդիմությունը, ինչ որ այս պահին ունի ժողովուրդը, այդ ամեն ինչը պետք է կրկնապատկել, ոչ թե հանձնել իշխանությանը: Ես անկեղծ ասած չեմ պատրաստվում իշխանությանը որևէ բան հանձնել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս