Բաժիններ՝

Վտանգավոր ճարպեր պարունակող 6 մթերքներ

Տրանս ճարպերը ոչ միայն նպաստում են օրգանիզմում վտանգավոր խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, այլև խոչընդոտում են լավ խոլոստերինի յուրացմանը: Հիշեցնենք, որ լավ խոլեստերինը պաշտպանում է սրտի հիվանդություններից   և տարբեր բորբոքային գործընթացներից:

Ստորև նշված են այն մթերքները, որոնք պարունակում են վտանգավոր ճարպեր:

 

Տապակած ուտեստներ

Կարդացեք նաև

MisՏրանս ճարպերն ի հայտ են գալիս բուսական յուղերի և ջրածնի խառնուրդից, ուստի տապակած ուտեստները  պարունակում են վտանգավոր ճարպեր:

 

 

 

 

ԿարկանդակներKarkandak

Հացաբուլկեղենը պարունակում է վտանգավոր ճարպեր: Չնայած բազմաթիվ ռեստորանային ցանցեր իրենց ուտեստների ցանկից բացառել են հիդրոգենացված յուղերը, սակայն դեռ վաճառասեղանների վրա հանդիպում են վտանգավոր ճարպերով հագեցված կարկանդակներ: Մասնավորապես, սառեցված մրգերը և կարկանդակները մեկ չափաբաժնում պարունակում են 2-5գ տրանս-ճարպեր: Կարկանդակներ գնելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը:

 Մարգարին

Կար ժամանակ, երբ մարգարինը համարվում էր կարագին փոխարինելի ալտերնատիվ տարբերակ, քանի որ այն արտադրվում է բուսական ծագում ունեցող մթերքներից: Սակայն մարգարինի պահպանման համար, արտադրողները սկսեցին ավելացնել հիդրոգենացված ճարպեր, որոնք պարունակում են բազմաթիվ տրանս-ճարպեր:

Թխվածքներ և քաղցր բուլկիներ

Այսօր շատ ցանցեր առաջարկում են առանց վտանգավոր ճարպերի թխվածքներ: Սակայն, ըստ վերջին հետազոտությունների, կարամելները և դարչինով թխվածքները պարունակում են 2գ տրանս-ճարպեր:

Փքաբլիթ

Քաղցր փքաբլիթները ևս պարունակում են  տրանս-ճարպեր: Մեկ չափաբաժնի մեջ դրանց պարունակությունը հասնում է 1գ-ի:

Քաղցր ըմպելիքներ  

Տաք շոկոլադը և կաթնային կոկտեյլները նույնպես վտանգավոր են առողջությանը: 350մլ շոկոլադային կոկտեյլը պարունակում է 9 գ տրանս-ճարպեր:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս