Ակցիայի մասնակիցները ընդդիմադիր պատգամավորներից պահանջում են վայր դնել մանդատները

ԱԺ-ի շենքի դիմաց շարունակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի դեմ բողոքի ակցիան։ Տեղեկանալով, որ համաձայնագիրն ընդունվել է 77 կողմ ձայներով՝ ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները։  Այս պահին ԱԺ շենքից դուրս են եկել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն Նաիրա Զոհրաբյանը։ Լ. Զուրաբյանը տեղեկացնում է, թե ինչ է տեղի ունեցել նիստերի դահլիճում։

Նշենք նաև, որ ակցիայի ընթացքում վատացել է տարիքով մասնակիցների ինքնազգացողությունը, ում համար շտապօգնություն են կանչել։ Ոստիկանությունը մի քանի անգամ զգուշացրել է, որ ակցիան օրինական չէ, սակայն մասնակիցները չեն պատրաստվում հեռանալ ԱԺ-ի մոտից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս