Սերժ Ավետիքյանի «Փարաջանովը» դուրս մղվեց «Օսկարի» համար պայքարից
76 երկիր իրենց ֆիլմերը ներկայացրել էին Ամերիկյան կինոակադեմիայի քննարկմանը: Վերջինս հրապարակել է այն 9 ֆիլմերի անվանումները, որոնք շարունակելու են պայքարել «Օսկարի» համար՝ որպես լավագույն արտասահմանյան ժապավեն:
Այս ցուցակում չեն հայտնվել Սաուդյան Արաբիայից առաջին անգամ «Օսկարի» ներկայացված «Վաջդա» ժապավենը, օսկարակիր իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Անցյալը», ռուսական «Ստալինինգրադը» և Սերժ Ավետիքյանի «Փարաջանովը»:
Այսպիսով, որպես տարվա լավագույն արտասահման ֆիլմ՝ «Օսկարի» համար շարունակելու են պայքարել հետևյալ ժապավենները.
«Ընդհատված շրջան», ռեժիսոր՝ Ֆելիքս վան Գրոենգինեն, Բելգիա,
«Էպիզոդ երկաթ հավաքողի կյանքից», ռեժիսոր՝ Դանիս Տանովիչ, Բոսնիա և Հերցեգովինա,
«Հաստ տետր», ռեժիսոր՝ Յանոշ Սաս, Հունգարիա,
«Երկու կյանք», ռեժիսորներ՝ Գեորգ Մաաս և Յուդիտ Կաուֆման, Գերմանիա,
«Մեծ վարպետ», ռեժիսոր՝ Վոնգ Կար-Վայ, Հոնկոնգ,
«Որս», ռեժիսոր՝ Թոմաս Վինտերբերգ, Դանիա,
«Մեծ գեղեցկություն», ռեժիսոր՝ Պաոլո Սորենտինո, Իտալիա,
«Անհետացած պատկեր», ռեժիսոր՝ Ռիտի Պանհ, Կամբոջա,
«Օմար», ռեժիսոր՝ Հանի Աբու-Ասադ, Պաղեստին:
Այս անվանակարգում «Օսկարի» ֆավորիտներն են համարվում դանիական և իտալական ժապավենները: Վերոնշյալ 9 ֆիլմերից կընտրվեն 5-ը, որոնք էլ կառաջադրվեն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին: «Օսկարի» հավակնորդների ցուցակը կհրապարակվի հունվարի 16-ին, իսկ Կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին:
Թոմսոն