Բաժիններ՝

«Գազի պատմությունը քրեական հանցագործությունների շղթա է»

«Երկրի վիճակը վիճակ չի: Ձեռքբերումներ, որպես այսդպիսին, գոնե ես չեմ նկատում, բայց ոչ թե ես չեմ նկատում, այլ դրանք ուղղակի չկան: Գազային հարաբերությունների, միությունների մեջ ընդգրկվելու առումով մենք հասկանալի վիճակ չենք արձանագրել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ 2014թ. պետբյուջեն հնարավորությունների նվազագույնն էր, այս մեծ խնդիրների առկայության պայմաններում այդ գումարները բավարար չեն, բայց գոնե առաջնահերթ խնդիրները լուծելու առումով մենք ունենք խոցելիություն:

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ այս տարվա տնտեսական աճը 3.5%-ից ավելի ցածր է լինելու, գնաճը 6-6.5% կլինի, իսկ վերջին իրադարձությունները նույնպես կարող են ազդել այդ ցուցանիշների վրա: Նրա խոսքով՝ մակրոտնտեսական որոշ ցուցանիշների առումով ունենք ավելի վատ վիճակ, խնդիրներն օրհասական են, դեռ չենք հաղթահարել աղքատության շեմի նախաճգնաժամային մասը. «Սրա հետևանքը արտագաղթի ավելի մեծ ցուցանիշն է, որ այս տարի կլինի, ծնունդների նվազում կլինի նախորդների համեմատ՝ մինչև 40հզ., և կլինի մահացության աճ: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը բնութագրվելու է բնական նվազումով»:

Բ.Ասատրյանի բնորոշմամբ՝  գազի պատմությունը քրեական հանցագործությունների շղթա է, որևէ նորմալ երկրում դա դատախազության խնդիր պետք է լիներ, քանի որ ՀՀ-ում որևէ քաղաքացի չի կարող գազի պարտք ունենալ, գազն անմիջապես անջատում են, իսկ ամբողջ  հասարակությունը գազալցակայան է կառուցում, ամենաշահութաբեր ոլորտն է, բայց ինչո՞ւ պետք է քաղաքացները վճարեն նրանց համար:

Կարդացեք նաև

Բ.Ասատրյանը նշեց, որ գույքի ապապետականացումը չի կարող այդպես լինել, դրա համար հատուկ կարգ կա. «Վճիռը կայացվում է մի մութ սենյակում և դեմն առնել հնարավոր չէ, ոչ դատարանը, ոչ ԱԺ-ն վճիռ չի կայացնում, պետք է ռուս ախպերների հետ նստած ու կայացրած վճիռը վավերացնեն: Այսօր հայտնի է, որ մյուս տարի ավելի վատ է լինելու, քան այս տարի, գորշ, թվացյալ, ոչ մի ոլորտ չկա, որտեղ ասենք, որ առաջընթաց ունենք»: Ասատրյանի կարծիքով՝ գազի պատմությունը վաղուց է սկսվել, պարզապես հիմա բացահայտեցին:

«Ավելի հեշտ է մտնել ԱԱԾ, քան «ՀայՌուսգազարդից» որևէ բան իմանալ: Եթե «ՀայՌուսգազարդից» չի ասել, որ թանկացել է, պատկերացրեք, թե ով է խնդրել-աղաչել, որ մի ասեք թանկացման մասին»,- նկատեց Վ. Բոստանջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս