Զարուհի Փոստանջյանը կոչ է անում ըմբոստության օջախներ ստեղծել (տեսանյութ)

Ազգային Ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունից հետո ԱԺ ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները մոտեցան ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին: Նրանք ակցիկայի մասնակիցներին տեղեկացրին, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում:

Նրանք հայտարարեցին, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել: Պատգամավորների ելույթների ընթացքում, սակայն, ակցիայի մասնակիցների մի մասը պատգամավորներից պահանջում էր վայր դնել մանդատները:

Զարուհի Փոստանջյանը հավաքվածներին կոչ արեց հանրապետության բոլոր վայրում ըմբոստության օջախներ ստեղծել: «Մենք այսօր, ըստ էության, չունենք ոչ Ազգային ժողով, ոչ դատական համակարգ, ոչ էլ գործադիր իշխանություն: Նոր պետք է ձևավորենք: Ձևավորելու համար բոլոր վայրերում ըմբոստության օջախներ ստեղծեք»,- ասաց նա:

«Պայքարի մասին բոլորդ մտահոգ եք: Նայում եմ ձեր բոլորիդ աչքերին, հասկանում եմ, որ բոլորդ սպասում եք, ուզում եք, որ հիմա լինի: Ես էլ եմ դա ուզում: Բոլորս ենք ցանկանում, բայց մեզ այս պահին պակասում է կազմակերպվածությունը: Եկեք կազմակերպվենք: Միակ խնդիրը, որ այս պահին մենք ունենք լուծելու, դա բոլորիս համախմբում, կազմակերպումն է: Մնացած այն հարցերը տեխնիկական են, կարող են լուծվել շատ հեշտությամբ, բայց համախմբումը, կազմակերպումն առաջնային են, որը մեզ աբավարար է: Մենք շատ ենք, բայց այդ երկուսը մեզ պակասում են»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս