Առաքել Մովսիսյան. Ինձ դավաճան անվանողն իրա մոր փորից չի հելել, եղա՞վ, որ հելած ըլնի, ուրեմն մերն անբարոյական ա եղել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, թե նրանք, ովքեր կողմ կքվեարկեն մեծ աղմուկ բարձրացրած «գազային» պայմանագրին՝ «դավաճան» են: 168.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե իրեն դավաճան զգո՞ւմ է:
Ի պատասխան պատգամավորն ասաց. «Ինքն ասեց դավաճան, ստացավ իրանը…»:
Ինչ վերաբերում է նրան, թե ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել բաց քվեարկությունը, պատգամավորն ասաց. «Դահլիճից դուրս ինչ ուզում են՝ թող անեն, պռոստը մեզ հանգիստ թողեն՝ էթան ընդեղ՝ ինչ ուզում են անեն»: Նա իշխանության քվեարկությունը համարում է «լրիվ օրիանկան»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Զ. Փոստամջյանը ՀՀԿ-ականների քվեարկության քարտերը վերցրեց՝ թույլ չտալով նրանց մասնակցել քվեարկությանը, Առաքել Մովսիսյանը վրդովված ասաց. «Իմը չի կարա հավաքի ինքը, ե՞ս եմ տվողը, ռիսկ չունի իմ քարտը վերցնի, հենց էդ ձև չի կարա: Մնացածին էլ կռիսի նման մտել ա, վերցրել ա… հո բանկի քարտ չի՞, թե վերցրեց, ի՞նչ արեց»:
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը ևս ընդդիմության քարտերն էր վերցրել՝ մասնավորեպես Ռուբիկ Հակոբյանինն ու Նիկոլ Փաշինյանինը, Առաքել Մովսիսյայնն այսպես պատասխանեց. «Կարող ա՝ պետք ա եղել իրան, վերցրել ա: Երևի ընդդիմադիրների քարտի մեջ փող ա եղել… դրա համար էլ վերցրել ա»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ եք Զարուհի Փոտսանջյանի դեմ վատ տրամադրված, ԱԺ դահլիճում նրան «փչացած» անվանեցիք, հիմա էլ «կռիս», Առաքել Մովսիսյանն ասաց. «Դե բա որովհետև դրած ա ընդեղ, վերցրել են, հարցնեին, կարար վեկալեր, թող վեկալեր, տերը ընդեղ ըլներ, թող վեկալեր, կարա՞ր վեկալեր… Ուրեմն, ընդեղ, որ տեր չի եղել, գնացել ա, վեկալել ա, նշանակում ա կռիսի նման են մտել, վեկալե, որ տերը լիներ ընդեղ, վերցներ, կասեինք՝ ապրես… Վատ չեմ տրամադրված, այ ցավդ տանեմ, երկաթը տաք-տաք են…. դու լսել ե՞ս անձամբ… բա էլ խի ես հարցնում, խի ես հարցնում, ով ուզում ա լինի, ինձ դավաճան անվանողն իրա մոր փորից չի հելել, եղա՞վ, որ հելած ըլնի, ուրեմն մերն անբարոյական ա եղել, որ մեր նմաններին դավաճան ա անվանում: Ով ուզում ա ըլնի էս երկրում… ով կարա դավաճան անվանի, մոր փորից հելնելուց անբարոյական ա հելել, ով դավաճան անվանի ինձ, ես իմ մասին եմ խոսում, որովհետև իրանք լավ գիտեն մենք ինչ անցյալ ունենք, ինչ ենք արել էս երկրի համար…: Մենք էս ազգի համար էնքան արած ունենք, վագոնով արուն ենք թափել մեր ընգերների փոխարեն ու էսօր մենք ապրում ենք և նաև ինչով կարողանում ենք, հասնում ենք մեր ընգերներին, ողջ մնացածներին… պայքարել ենք և էլի ենք պայքարում, էլի կպայքարենք: Բայց էդ խոսողները երբեք չեն պայքարի, մնում ա ճակատներին գրեն՝ թուրք ու ման գան, էդ ա, մենք ռուսից էնյան ճանապարհ չունենք էթալու…»:
Նա չհամաձայնեց այն կարծիքներին, թե այդ համաձայնագիրը վավերացնելով Հայաստանն իր անկախությունը կորցնում է, շեշտելով. «Ավելի ենք վերականգնվում, այո, ավելի լավ ենք զգալու մեզ…»: