Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին. Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր ի վերջո, ուրախանում են «յութուբում» վաթսուն հազար դիտումից

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով անդրադարձավ շաբաթ օրը ՀԱԿ քաղխորհրդի նիստում ունեցած Լևոն Տեր-Պետրոսյնաի ելույթին:

«Բնականաբար, առաջին նախագահի կարծիքները, անկախ նրանից, թե նա 60 հազար դիտում ունի, թե չէ, դրանից ինքն ուրախանում է, թե չէ, հարյուր հազար, թե վեց հազար, մշտապես, յորաքանչյուր երկրում, ուշադրության արժանի են»,- ասաց նա: Է. Շարմազանովը նշեց, թե համաձայն է ՀԱԿ առաջնորդի այն դիտարկումների հետ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ պատմականորեն չկան և հակառուսական հիստերիան ընդունելի չէ:

Սակայն, նրա խոսքով, իր համար կային նաև դիտարկումներ, որոնք թե քաղաքական, թե պատմական առումով ԱԺ փոխխոսնակի համար, մեղմ ասած, անընդունելի էին: «Կարծես թե Տեր-Պետրոսյանն իր ֆիասկոն քողարկելու, իր սեփական դեմքը փրկելու համար դիմում է 2008 թվականի նախընտրական բառապաշարին, որը պատիվ չի բերում որևէ քաղաքական գործչի: Եվ եթե նա, իր ձևակերպումներով ասեմ, խոսում է խղճուկ, ողորմելի բառապաշարով, դա քաղաքական լեքսիկոն չէ,- հավաստիացրեց ՀՀԿ խոսնակը, ապա շեշտեց,- Խղճուկ և ողորմելի կարգավիճակում հայտնվում են նրանք, ովքեր, որ շատ են ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, բայց գիտակցելով, որ յոթ-տասը տոկոսից ավել չեն հավաքելու, վախենում և չեն մասնակցում:

Խղճուկ և ողորմելի վիճակում կարող են հայտնվել նրանք, ովքեր նույնիսկ քաջություն չեն ունենում պաշտպանել սեփական խմբակցության ներկայացուցչին: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է:

Կարդացեք նաև

Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել և իրականացնել քաղաքական պրոցեսներ:

Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր ի վերջո, ուրախանում են «յութուբում» վաթսուն հազար դիտումից: Կարգին Հայկոյի դիտումները, կարծում եմ, շատ ավելի շատ են: Կարծում եմ՝ առաջին նախագահն իր բառապաշարը պետք է փոխի»:

ՀՀԿ-ական փոխխոսնակը նաև նկատեց, թե պատմաբան Լևոն Տեր-Պետրոսյանը չպիտի կեղծեր պատմական փաստերը. «Կարծում եմ, առաջին նախագահը և պատմաբանը պետք է շատ լավ տարբերակի հակառուսականությունն ու հակաբոլշևիզմը: Դրանք տարբեր բաներ են: Եթե տեղյակ չի ասեմ` առաջին հանրապետությունը կործանվել է թուրք-բոլշևիկյան դաշինքի հետևանքով»:

Տեսանյութեր

Լրահոս