
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ղեկավարները քննարկում են հետագա անելիքները

Այս պահին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ղեկավարները քննարկում են հետագա անելիքները: Այս մասին 168.am-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ քիչ խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացավ. իրավիճակը լարված էր, «Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ականների քարտերը, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին: Բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գտավ այլընտրանք՝ առաջարկեց քվեարկել ձեռքերով: Ինչպես տեղեկացրեց Լյուդմիլա Սարգսյանը, ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը՝ համարելով այն անվավեր: Նա նշեց, թե խմբակցությունների ղեկավարները հավանաբար քննարման արդյունքում հանդես գանք հայտարարությամբ, քանի որ, ըստ նրա, հաշվարկի արդյունքները չի կարելի ճանաչել օրինական. «Հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել հաշվարկին: Մենք պահանջում ենք հաշվարկը ճանչել անօրինական, քանի որ քվորում չի ունեցել: Հաշվիչ հանձաժողովում քվորում չկար, բայց իրենք համառորեն փորձում են դա անել: Այս համաձայնագրի վավերացումն անօրինական է»: