Դավիթ Շահնազարյանը չի հավատում , որ «գազային» համաձայնագրերին դեմ, բայց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը կողմ քաղաքական ուժերը կարող են քննարկել մանդատները վայր դնելու առաջարկը
SpaekToPlay` խոսել խաղալու համար, ահա այս նախագծով երեք հայ ծրագրավորող` Արա Ասրյանը, Աղավնի Գրիգորյան և Տաթև Սիմոնյան թիմով ներկայացրել էին իրենց գաղափարը «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի ժամանակ:
«Նման սարքի շնորհիվ մի կողմից` հիվանդն այլևս ազատվում է բժշկին այցելելու ամենօրյա անհարմարությունից, մյուս կողմից, սակայն, նա միևնույն ժամանակ նաև բժշկի հսկողության տակ է գտնվում, քանի որ այդ տվյալներն ինտերնետի միջոցով կարող են ուղարկել բժշկին»,- ասաց Ինտեգրատիվ կենսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը:
Երբ գնում եք թանգարան, ակնկալում եք ստանալ լիարժեք ինֆորմացիա, որի համար շատ հաճախ անհրաժեշտ է լինում դիմել, օրինակ, էքսկուրսավարի, օգնությանը: Սակայն շատ դեպքերում առաջանում է լեզվի խնդիր, կամ՝ էքսկուրսավարը մարդաշատության պատճառով հասանելի չի լինում կամ ընդհանրապես չի լինում:
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար:
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող էր «առնվազն 50 հազարանոց հանրահավաք անցկացնել», սակայն չանցկացրեց, որովհետև, եթե քաղաքական մյուս ուժերը չմիանային դրան, այն «սոսկ դատարկ կրակոց կլիներ ու, արդյունք չտալով, ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը»:
Ընդամենը` 2-3 տասնյակ գլխավոր բժիշկներ, հատուկ մասնագետներ են գոհ, բայց ինձ ավելի լավ է, որ մեր բնակչությունը գոհ լինի, մեր բժիշկները գոհ լինեն, ես գոհ լինեմ, ու, որ այդ 20-30 բժիշկները դժգոհ լինեն:
Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր:
Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Ծննդյան 80-ամյակը նշվեց մեծ հանդիսությամբ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, Արցախի հերոս, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և այլ պաշտոնյաներ ու հարգարժան անձինք:
Ցիստիտի զարգացմանը նպաստում է աղը։ Աղի ուտեստների սիրահարները պետք է սահմանափակեն աղի օրվա չափաբաժինը 4 գրամով, այլ կերպ կարող է նկատվել ցավի ուժգնացում։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտահոգված են` դեկտեմբերի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը անվավեր ճանաչելու պահանջից հետո հնարավոր է կրճատվի հանձնաժողովում ոչ իշխանական ուժերի ներկայացուցչությունը:
Դեկտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում՝ Սպենդիարյան 5 հասցեում գտնվող «Ոսկե դար» գալերեան (www.hi-artonline.com, aa.auction.am) բացեց իր դռները՝ ներկայացնելով համաշխարհային այնպիսի մեծությունների, ինչպիսիք են՝ Ե. Քոչարը, Մ. Սարյանը, Լ. Թութունջյանը,
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պահանջում են դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնել: Նրանք չեն բացառում, որ այդ օրը կներկայացնեն նաև հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը:
Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե ընդդիմությունը նրա համար է, որ ԱԺ ամբիոնը օգտագործի իր նպատակներին հասնելու համար, ուստի մադատները «վայր են դնում` ի՞նչ անեն»:
Եթե, այնուամենայնիվ, դիմեն Սահմանադրական դատարան, ապա դա կնշանակի, որ Սերժի խաղն են խաղում, դրանից բխող եզրակացություններով, հետևանքներով և… պատասխանատվությամբ: Իսկ վիճարկել քվեարկության անօրինականությունը առնվազն հիմարություն է, քանի որ Հանրապետականները կարող են ցանկացած պահ և քվորում ապահովել, և համապատասխան ձայներ հավաքել:
Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, տեսակցել է նրան վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Շուշան Պետրոսյանը դեռևս իրեն թույլ է զգում, վթարի մանրամասները չի հիշում:
«Ռուսներին մենք այս պահին ոչինչ չունենք տալու: Սեփականաշնորհելու շատ բան ունենք, բայց նախարարությունների շենքերի հետ կապված նոր զարգացումներ չեն սպասվում: Ես չեմ ասում, որ 2014 թվականին ոչինչ չի սեփականշորհվելու:
Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին: Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ, հայտնի կդառնա, թե այս տարի ով կներկայացնի Հայաստանը սիրված մրցույթին: «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում:
ԱԺ-ում քաղաքական ճգնաժամ ստեղծելու պահանջով` երեկ խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարները ոչ իշխանական ուժերից պահանջում էին վայր դնել մանդատները:
Վերջերս Ծնողական Կոմիտեի նախաձեռնությամբ բուռն քննարկումներ են տեղի ունենում Յուվենալ օրենքի վերաբերյալ, և, ցավոք սրտի, շրջանառվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Հովհաննես Մարգարյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում չի հանդիպել, որ քվեարկությունը ձեռքով անցկացնելուց հետո Հաշվիչ հանձնաժողովն արձանագրություն կազմի:
Ավտովթարի ենթարկված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Նա այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը։
Ինձ համար մի քիչ անընդունելի մոտեցում է, որ մենք մեր տկարությունը, մեր անկարողությունը կապում ենք օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ: Չեմ կարծում, որ Արևմուտքը պետք է իր դարդ ու ցավը թողներ ու մտածեր ՀՀ-ի մասին: Մենք ենք կերտում մեր ապագան: Եթե չենք կարողացել, ապա на других пенять не надо:
Իսկ դուք որ ռուս լինեիք, կհանե՞իք, թե՞ չէիք հանի: Հայաստանը Ռուսաստանի ինչի՞ն ա պետք: Որպես բարեկամ երկիր, ինքն էլ ասում ա՝ բարեկամ-բարեկամ, արի մեր հետ տնտեսական համաձայնագրեր կնքի, ինչի՞ ես ուրիշի հետ կնքում: Եթե ֆրանսիական զորքերը մեր սահմանները պաշտպանեին, Ֆրանսիան մեզ ձեռնտու կլիներ…
Կա տեսանութ, որտեղ երևում է, թե ինչպես է այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանում պատգմավորների` քվեարկության համար նախատեսված քարտերը:
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:
Ոչ ոք չունի վստահություն: Ցանկացած բարեփոխում, մենք հասկանում ենք, որ ոչ թե մեզ համար է, այլ դա հերթական անգամ իրենց գրպանի պարունակությունը մի քիչ էլ ավելացնելու համար: Արդեն բավական է:
Առանց այդ քարտերի պատգամավորները չէին կարող քվեարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին: