Բաժիններ՝

Մենք ինտրիգներով չպետք է զբաղվենք, երկիրը խայտառակ վիճակում է. Հրանտ Բագրատյան

«Մենք ինտրիգներով չպետք է զբաղվենք, քաղաքական ցանկացած ենթատեքստ այդ առումով ինձ հետաքրքիր չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «փոխհրաձգությունը»:

Հ.Բագրատյանի խոսքով, էականը երկրի վիճակն է, որը պարզապես խայտառակ է. «Միևնույն ճամբարում գտնվող Տիգրան Սարգսյանի օրոք վիճակն այնքան է վատացել, իսկ վերջինս էլ այդ վատացումը փորձել է պայմանավորել 10 տարի առաջ եղած շինարարության հետ, որի քավորն, ի դեպ, հենց ՏիգրանՍարգսյանն է եղել (ամբողջ շինարարությունն իրականացվել է բանկային վարկերի հաշվին), և դա առաջացրել է Քոչարյանի բնական ու հասկանալի զայրույթը»:

Հ.Բագրատյանը նշեց, որ տարեվերջյան ասուլիսում Տ.Սարգսյանը հայտարարեց, թե 1990-ականներին աղքատությունը 94% է եղել, մինչդեռ 1993-96 թթ-ին այդ ցուցանիշը 44%-ից նվազել էր մինչև 34%, և նույնիսկ միջազգային կառույցների օգնությամբ առաջին գնահատականը 90-ականների կեսերին եղել է 34%:

«Նման գիտելիքներ ունեցող վարչապետին ինչպե՞ս չհակադարձել, որ անգամ նախկին զեկույցները չի կարդացել: Եվ ինչպե՞ս կարող է երկիրը 20 տարի առաջ ու հիմա նույնչափ աղքատություն ունենալ, երբ այն ժամանակ դեռ պատերազմում էինք»,- ասաց Հ.Բագրատյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս