
Վոլոդյա Բադալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գնահատականների մասին. Ինձ մի տվեք էլի էդ հարցերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, հրաժարվում է խոսել Ռ. Քոչարյանի կողմից գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրած խիստ գնահատականների մասին:
Դեռ երեկվանից 168.am-ը փորձում էր կապ հաստատել Վ. Բադալյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նա համաձա՞յն է Ռ. Քոչարյանի հնչեցրած գնահատականների հետ, մասնավորապես որ՝ «թերարժեք» վարչապետը ճոխություն է երկրի համար, որ պատասխանատվությունից խուսափողը «դեգրադացված» է, թե՞ ոչ:
«Ինձ մի տվեք էլի էդ հարցերը»,- մեր հարցադրումներին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Ես չեմ կարող էդ հարցերին պատասխանել»,- բացատրեց Վոլոդյա Բադալյանը:
Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է խուսափում հայտնել իր կարծիքը, նա անպատասպան թողեց մեր հարցը: