Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին. Իրավիճակներն են թելադրում գործողությունները
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արձագանքելով տեսակետներին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կարող է վերադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով, ասել էր. «Ինչի՞ եք մտածում, որ Քոչարյանն անպայման պիտի ԲՀԿ-ի միջոցով գա` ՀՀԿ-ի միջոցով էլ կարող է վերադառնալ»:
Հակադարձելով Արմեն Մարտիրոսյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նախ ասաց. «Պարապ մնացած մարդիկ կան պետության ներսում», ապա նշեց, թե սովորաբար քաղաքական իրավիճակներն են թելադրում գործողությունները, ուստի հորդորեց կանխատեսումներով չզբաղվել:
«Կանխավ մտածել, թե տարիներ հետո ի՞նչ պիտի լինի՝ պատշաճ դիրքորոշում չի»,- հավելեց նա: