Դատարանը կքննի Վարդան Պետրոսյանի պաշտպանի բողոքը. դերասանը չի մասնակցի նիստին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: 168.am-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ դատարան է բողոքարկել նախաքննական մարմնի որոշումը, որով Վ. Պետրոսյանը ձերբակալվել էր: Ն. Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմինն իր այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ նա փորձել է դուրս գալ հիվանդանոցից և թաքնվել վարույթ իրականացնող մարմնից: «Մենք դիմել էինք դատախազին՝ ասելով, որ նման բան չի եղել, քննիչի որոշումն անօրինական է: Դատախազը որոշում էր կայացրել, որ քննիչն իբր գնացել է տարբեր վայրեր և ճշտել է, որ Վարդան Պետրոսյանն այնտեղ չէ, դրա պատճառով էլ ձերբակալել են»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք այժմ դատական կարգով վիճարկումն այդ որոշման օրինականությունը: Նիկոլայ Բաղդասրյանը տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանը չի մասնակցի դատական նիստին. «Դա ընթացակարգային դատ է, բողոք բերող անձն է ներկա գտնվում դատական նիստին»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ այժմ Վարդան Պետրոսյանի  առողջական վիճակը նորմալ է. «Լիարժեք ապաքինվելու համար նրան պետք է համապատասխան բուժում ստանալ ոչ դատապարտյալների կենտրոնական հիմնարկում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս