
Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը հեռացե՞լ է Հայաստանից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Նոր տարին անց է կացրել Եվրոպայում՝ ընտանիքի անդամների հետ միասին: Henaran.am-ի տեղեկություններով, նրանք այլևս չեն վերադառնալու Հայաստան: Միայն Սուրիկ Խաչատրյանն է գալու, ով զբաղվելու է բիզնեսի գործերով: Կայքի հետ զրույցում, սակայն, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ ընդմիշտ չեն հեռացել: «Գալու ենք, մնանք բա ի՞նչ անենք ստեղ»,- ասել է նա: