22.600 դոլար` փետուրե գրիչի համար
Delta Pens բրենդային ապրանքանիշը, որն արտադրում է փետուրե գրիչներ, վերջերս ներկայացրել է նոր մոդելներ` Romeo & Juliet ռոմանտիկ անուններով:
Փետուրե գրիչների ստեղծման համար էլիտար ապրանքանիշը ոգեշնչվել է Վիլյամ Շեքսպիրի հայտնի պիեսից: 22.600 դոլար արժողությամբ այս մոդելի գրիչներն արտադրվել են սահմանափակ քանակով` 25 օրինակով:
Գրիչների առանցքը պատրաստված է բարձրորակ ցելուլիոդից: Յուրաքանչյուր գրիչ մշակված է նկարչի ձեռքի աշխատանքով, որոնց վրա վարպետը պատկերել է սիրահար Ռոմեո և Ջուլիետ զույգին:
Գրենական պիտույքին բացառիկություն են հաղորդում ոսկյա նախշերը:
Նշենք, որ գրիչների պատրաստման վրա աշխատել են լավագույն ոսկերիչներն Իտալիայից: Նրանք գրիչը զարդարել են նաև 25 սպիտակ 0,075 կարատանոց ադամանդներով: Գրչի առանցքը ևս յուրահատուկ է. այն զարդարված է ոսկյա օղակով, որը պատված է ադամանդներով: