Բաժիններ՝

Արքայադստեր հետ կարող եք տոնական տորթ ձևավորել. Princess Cakes Christmas խաղն արդեն հասանելի է Google Play-ում և Windows Phone-ում

Ամանորի և Սուրբ  ծննդյան տոների կապակցությամբ «NaKo Games» խաղեր ստեղծող նորաստեղծ ընկերությունը յուրօրինակ նվեր է պատրաստել համակարգչային խաղերի սիրահարների համար: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր Նարինե Եղիազարյանը, ստեղծել են խաղ` Princess Cakes Christmas-ը, որը հնարավորություն է տալիս արքայադստեր հետ ամանորյա տորթեր ձևավորել:

«Թիմը հատուկ ուշադրություն է դարձրել տոնական գեղեցիկ գունային լուծումներին ու բազմաթիվ հնարավորություններ ստեղծել օգտվողների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իր ճաշակին համապատասխան տոնական գեղեցիկ տորթ պատրաստել»,- ասաց Ն.Եղիազարյանը: Նրա տեղեկացմամբ, նոր խաղն արդեն հասանելի է Android-ի և Windows Phone-ի սիրահարների համար: Խաղը շուկաներում հայտնվել է ընդամենը օրեր առաջ, սակայն դրա նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Oրինակ` Windows Phone-ի համար նախատեսված տարբերակն ունի 4500 ներբեռնում, իսկ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը ներբեռնել են արդեն 1000 անգամ:

Իսկ ինչ վերաբերում է iOS օպերացիոն համակարգին, ապա iOS-ի սիրահարների համար խաղը հասանելի կլինի առաջիկա օրերին:

«Մենք այս շուկայի համար ևս արդեն պատրաստել ենք խաղը, պարզապես սպասում ենք Apple-ի հաստատմանը, հավանաբար տոների հետ կապված այդ ամենը մի փոքր դանդաղում է, սակայն շուտով կլինի նաև այդ շուկայում»,- ասաց Ն. Եղիազարյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ խաղն անվճար է, դրա Android օպերացիոն համակարգերի համար տարբերակը կարելի է ներբեռնել Google Play-ից՝ այստեղ., իսկ Windows Phone-ի համար նախատեսված տարբերակը կարելի է ներբեռնել այստեղ. 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս