Բաժիններ՝

Լավագույն ապրանքները՝ մեկ կայքում

Շուտով տարբեր վայրերի ամենալավ ապրանքները հնարավոր կլինի գտնել մեկ վայրում: Amenalav.am-ը հայ երիտասարդ ծրագրավորողների նոր նախագիծն է, որը հնարավորություն կտա տեղեկանալ ամենահամեղ պիցցայի, աղցանի կամ գեղեցիկ ծաղկի մասին և ոչ միայն:

Այս հարթակը ստեղծելու գաղափարը ծրագրավորողները փորձել են իրագործել «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի 24 ժամվա ընթացքում, որտեղ և Amenalav.am-ը հաղթող է ճանաչվել «Ամենանորարար մոտեցում» անվանակարգում:

Եթե արդեն գործող տեղական և արտասահմանյան նմանատիպ հարթակները տեղեկացնում են, թե որ վայրերն են լավը, ապա մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ թե տարբեր վայրերը, այլ ապրանքները, թե ո՞ր ապրանքը և ո՞ր վայրում է առավել լավը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թիմի անդամ, ծրագրավորող Նարբե Միրզաեին` նշելով, որ այսկերպ կարելի է իմանալ, օրինակ`որտե՞ղ գնալ և ի՞նչ պատվիրել: Ըստ մեր զրուցակցի, սակայն, նոր հարթակն այս ամենով չի սահմանափակվելու, այն ավելի լայն կիրառում կունենա. «Մենք ցանկանում ենք նոր հարթակն օգտագործել ոչ միայն ուտեստների, ծաղիկների գնման համար, այլ այն շատ ավելի լայն ապրանքատեսականի է ներառելու»:

AmenalavՆ. Միրզաեի խոսքով`հարթակն ավելի է կատարելագործվում, և այն տարբեր նոր ուղղություններով փորձում են զարգացնել, որպեսզի առավել ամբողջական տեղեկատվություն տրամադրվի այս կերպ կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ:

Կարդացեք նաև

Նոր հարթակը հասանելի կլինի ինչպես համակարգիչներով` Amenalav.am կայքի միջոցով, այնպես էլ շարժական սարքերի համար` iOS, Android և Windows Phone բջջային օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակները կլինեն:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ նախագծի կայքը, ինչպես նաև շարժական սարքերի համար տարբերակը հասանելի կլինի առաջիկա ամիսներին: «Առաջինը շարժական սարքերի համար նախատեսված տարբերակներից պատրաստ կլինի iOS-ի համար նախատեսված տարբերակը»,- ասաց Ն. Միրզաեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս