
Burberry-ի ամանօրյա խաղալիքներ. աքսեսուարների հավաքածու

Անգլիական հայտնի Burberry ապրանքանիշն ամանորյա տոների համար նվեր է պատրաստել բրենդի սիրահարների համար. այն թողարկել է նոր աքսեսուարներ: 2014-ի հավաքածուի մեջ մտել են պայուսակներ, շարֆեր, դրամապանակներ, անձրևանոցներ և այլ աքսեսուարներ: Հավաքածուի մեջ ընդգրկված աքսեսուարներն ամենատարբեր, հագեցած գույների են:
Burberry-ն թողարկել է կարմիր և նարնջագույն կաշվից պատրաստված պայուսակներ, նարնջագույն և կարմիր անձրևանոցներ, կոկորդիլոսի կաշվից պատրաստված դրամապանակներ: Իհարկե, հավաքածուում տեղ են գտել նաև աքսեսուարներ, որոնք կրում են հայտնի ապրանքանիշի բրենդային պարբերանշանը: