Բաժիններ՝

Որքան կկազմեն քննչական կոմիտեի ծառայողների ապահովագրական գումարները

ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը:

Ըստ դրա՝ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում 1-ին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 80 տոկոսի չափով, երրորդ խմբի հաշմանդամին՝ նշված գումարի 60 տոկոսի չափով։

Համաձայն նախագծի՝ նված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի` ծառայողական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված այն ծառայողի վրա, որին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված է, որ նա ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Նախատեսվում է, որ քննչական կոմիտեի ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվելու ֆինանսների նախարարության կողմից՝ քննչական կոմիտեի ներկայացրած ցուցակների հիման վրա: Ֆինանսների նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվելու են ըստ բնակության վայրի՝ գանձապետարանի միջոցով` բյուջեների կատարման գործող ընթացակարգերին համապատասխան:

Կարդացեք նաև

Կառավարության կայքում տեղադրված տեղեկանքում էլ նշված է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս