«Այն օլիգարխները, որ մենաշնորհներ ունեն, 5 կազմակերպության անունով ապրանք են բերում ու նրանց մենաշնորհը չի ապացուցվում»
Առկա հնարավորությունները առավելագույն օգտագործելու համար Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ պետք է մոբիլիզացվի քաղաքական կամքի ռեսուրսը, որը պետք է ոչ թե դրսևորվի, այլ շարունակական պահպանվի: Այսօր ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ՀՀ տնտեսական մոդելում կարևորելով քաղաքական կամքի գործոնը:
«Շատ մեծ մարտահրավեր է մնում անհավասար մրցակցությունն ու կոռուպցիան,- ասաց նա՝ օրինակ բելերով շրջանառության հարկի փոփոխությունը, որ ՓՄՁ-ների ձեռքով փորձում են խոշորներից ստանալ փաստաթղթավորում,- Եթե ՓՄՁ-ն փաստաթուղթ չստանա, կամ պետք է փոխի իր ապրանքների տեսականին, կամ ոլորտը: Այն օլիգարխները, որ մենաշնորհներ ունեն, 5 կազմակերպության անունով ապրանք են բերում ու նրանց մենաշնորհը չի ապացուցվում: Բայց ապրանքից հրաժարվելը ՓՄՁ-ներին վատ դրության մեջ է դնում: Եթե ասում են, որ շրջանառության հարկի փոփոխությունը ՓՄՁ-ների դեմ չի, բայց այլընտրանք չի տրվում, նշանակում է, որ կուժն ու կուլան կոտրվում է ՓՄՁ-ների գլխին: Ենթադրվում էր, որ եթե ՓՄՁ-ն փաստաթուղթ չկարողանա ապահովել, կկարողանա նախկինի պես 3.5% հարկման դաշտում մնալ, բայց պարզվում է՝ դրա հնարավորությունը չկա և ավտոմատ պատժամիջոցների է ենթարկվելու»:
Գ.Մակարյանի գնահատմամբ՝ հնարավոր չէ, որ ՀՀ-ում ՀՆԱ-ից 3.5 անգամ ավելի ստվեր լինի: Նա նշեց, որ ԱՄՀ հաշվարկներով, ՀՀ-ում ստվերը կազմում է մոտ 40%, որը մոտ 14 մլրդ դոլարի մասին է խոսքը. «Եթե այս գումարը հավաքվի, ուրեմն կառավարությունը խնդիրը կկատարի, բայց եթե միլիոնների մասին խոսք լինի, ուրեմն չենք հավաքել»: Նրա կարծիքով՝ հարկավոր է ստեղծել հանձնաժողով, որը կգլխավորի վարչապետը, և պետք է հավաքական ուժերով գնալ դրան, որը կապահովի թափանցիկություն: