
Նարեկ Սարգսյանը դժգոհեց ՎՊ զեկույցում առկա շեշտադրումներից

«Վերահսկիչ պալատի աշխատանքը օգտակար է Քաղաքաշինության նախարարության համար, որ կարողանանք 2014, 2015 թվայաններն այնպես պլանավորենք, որ արդյունավետ օգտագործենք բյուջեի գումարները: Արդեն աշխատանքներ են կատարվել, որ դպրոցներում շինարարությունը տարիներ շարունակ չձգվի»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նա դժգոհեց ՎՊ զեկույցում առկա շեշտադրումներից. «Տպավորություն է, որ այն, ինչ բացասական է, շատ ակտիվ ակցենտ է դրվում, իսկ ինչ դրական է, շատ թեթև է նշվում»: Ըստ նրա՝ վրադիր ծախսերը երբեմն այլ նպատակ ունեն, մասնավորապես՝ շատ դեպքերում գնային խնդիրներ կան, որ այդ ծախսերի հաշվին լրացնում են: Ն.Սարգսյանը շեշտեց, որ բոլոր գնումները կատարվում են մրցույթով, իսկ մնացած հարցերը կարելի է քննարկել: