
ՀՀԿ-ականները խուսափում են գնահատել Սուրիկ Խաչատրյանի նշանակումը

Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին Սուրիկ Խաչատրյանին վստահելու հարցը կարկառուն ՀՀԿ-ականները խուսափում են մեկնաբանել: Լսելով հարցը, թե ինչպե՞ս են գնահատում այս նշանակումը, պաշտոնյաները փորձում են հնարավորինս արագ հեռանալ «դեպքի վայրից»:
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, թե այդ հարցին նախկինում պատասխանել է և շտապեց մտնել իր աշխատասենյակ:
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ժպտալով միայն ասաց՝ «շնորհավորեք» և կրկին փութկոտ քայլերով հեռացավ: