Բաժիններ՝

Հավելագրումների փոխարեն կիրառում են վրադիր տոկոսներ. ՎՊ բացահայտումները շինոլորտում

Վերահսկիչ պալատը սկսած 2008 թվականից վերահսկում է բյուջետային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ՎՊ 6-րդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանը ներկայացրեց, որ ՎՊ կողմից արձանագրվել էին չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային և շինարարական աշխատանքների տարաբնույթ խախտումներ, թերի և սահմանված կարգի խատումներով իրականացված տեխնիկական և հեղինակային հսկողություն և այլն:

Նա նշեց, որ անցած տարի ևս ՎՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ և թերություններ, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2006 թվականից սկսել է կրթական օբյեկտների շինարարության, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը, որը շարունակվում է առ այսօր:

Թվով 74 օբյեկտների համար կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքն է 33 մլրդ 31.5 մլն դրամ: 2006-2012 թվականների ընթացքում ծախսվել է 17 մլրդ 32.9 մլն դրամ, սակայն որևէ օբյեկտի շինարարություն չի ավարտվել: 2013թ. ծախսվել է 5 մլրդ 735.8 մլն դրամ, դեռ ծախսվելու է 11 մլրդ 469.5 մլն դրամ, բայց հավելյալ զգալի գումարների անհրաժեշտություն կլինի:

ՎՊ-ն արձանագրել է, որ ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի ավարտվում, ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետները, և նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը:

Կարդացեք նաև

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ ամբողջ խնդիրը կիրառվող տոկոսների մեջ է, քանի որ դպրոցների տնօրենները պահեստների և այլ կարիքների համար տարածքներ են հատկացնում, բայց այդ նուն նպատակների համար կիրառվում են վերադիր տոկոսներ, որոնց հաշվին, ՎՊ հաշվարկով՝ մոտ 19% կարելի է կրճատել ծախսերը:

«Շինարարության ոլորտում բոլորը ատկատների մասին են խոսում: Ծավալային հավելագրումներ հիմա չկան, բայց ամեն ինչ հարթ չէ, և դեռևս շտկման կարիք ունեն այս տոկոսները»,- ասաց Ի.Զաքարյանը:

«Մրցակցություն չկա, նշանակում է կոնկրետ մարդու են տվել»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս