«Գորիսցիների 60%-ը արդարացնում են Սուրեն Խաչատրյանի արարքը. Մնացածը երկրորդական են, կարևորը հանրային կարծիքն է». Սոցիոլոգ
«Երբ Գորիսի քաղաքապետի ընտրությունն էր՝ 4 թեկնածու էին՝ 2 հիմնականը Հանրապետականի աջակցության վրա էին հենված: Ինձ վրա խնդիր դրեցին իմանալ 2-ից անցողիկը ո՞ր մեկն է, ու որքանո՞վ գործող մարզպետը կարող է միջամտել ընտրական գործընթացներին: Այնտեղ հարց կար՝ ինչպե՞ս եք վերաբերվում Սուրեն Խաչատրյան-Բուդաղյան ընդհարմանը: 60%-ն ասեցին, որ մենք կանեինք նույնը՝ ինչ-որ մարզպետը, եթե հարձակվեին մեր տան, մեր ընտանիքի վրա»,- խոսելով Սուրիկ Խաչատրյանի նորից մարզպետ նշանակելու մասին՝ լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա ասաց, որ այդ տվյալը ինքը երբեք չի տպագրել, որ գորիսցիների 60%-ը արդարացնում են Սուրեն Խաչատրյանի արարքը. «Մնացածը երկրորդական են, կարևորը հանրային կարծիքն է»:
Լրագրողների դիտարկմանը՝ եթե հացրման մեջ հարց ավելացներ, թե քանի՞ տոկոսը Արտակ Բուդաղյանի պես կվարվեր, եթե նրա եղբորը մինչև այդ ծեծած լինեին, պատկերը ուրիշ կլիներ: Ա. Ադիբեկյանն էլ նկատեց, որ իր խնդիրը չի եղել անդրադառնալ այդ դեպքին, ինքն ուղղակի հարցում է արել, թե մարզպետին ինչպես են վերաբերվում՝ հաշվի առնելով այդ միջադեպը: