Տիգրանաշենը Հայաստանի տարածք է. Փաշինյանը շատ ուղիղ հրավեր է անում Ալիևին` գալ և օկուպացնել այդ տարածքը․ քաղաքագետ

Ադրբեջանը շարունակում է խոսել պահանջների ու պայմանների լեզվով։ «Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ,- այս մասին այսօր ասել է Ջեյհուն Բայրամովը՝ մանրամասնելով, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, «խաղաղության պայմանագիրը» ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն,- Դրա ժամանակը և ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։ Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»։

Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանից հնչած այս հայտարարություններին՝ արձանագրեց, որ ինչպես բազմիցս է պնդել՝ այս գործընթացում խաղաղության տարր անգամ չկա։

«Խաղաղությունը նշանակում է խաղաղությամբ ապրելու ցանկություն 2 կողմից․ այսպիսի ոճը, բառամթերքը, պահանջատիրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ պարտված կողմին շարունակաբար կամք պարտադրելու գործընթաց է։

Ու եթե սկսում են այդ կետից սահմանազատում իրականացնել, ապա 12 կիլոմետրանոց հատվածն ի՞նչ էր․ սահմանազատո՞ւմ էր, թե՞ սահմանազատում չէր։ Թե՞ ուղղակի իրենց հարցերը լուծեցին՝ ինչ տարածքների վրա աչք ունեին, վերցրեցին, և 2 տարուց ավելի է՝ գործընթացը կանգ է առել։ Հիմա նորից եկել է զիջումների կորզման ժամանակաշրջանը, և շարունակվելու է զիջումների միջոցով Հայաստանին կապիտուլյացիան դանդաղ ձևով պարտադրելու գործընթացը»։

Կարդացեք նաև

Քանի որ այս պրոցեսում աստիճանաբար տեղավորվեց նաև «անկլավների» թեման, ու այսօր արդեն Տիգրանաշենի հարցն է դրված, Մենուա Սողոմոնյանին խնդրեցինք անդրադառնալ նաև այս թեմայի շուրջ քննարկումներին և այդ տարածքն ադրբեջանական կողմին զիջելու ռիսկերին։

Նկատենք՝ Տիգրանաշենի հարցը մի քանի տարում «նման հարց չկա»-ից ամփոփվեց «Քյարքին Հայաստանի տարածք չէ» ձևակերպման մեջ։

Քաղաքագետը մանրամասնեց․ «Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ունեցած իր ճեպազրույցի ժամանակ բառացիորեն հրավեր արեց ադրբեջանցիներին` գալ Հայաստանի ինքնիշխան տարածք` Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանելով «Քյարքի» ադրբեջաներեն անունով և ասելով, որ դա Ադրբեջանի մաս է հանդիսանում։

Սա շատ ուղիղ հրավեր է թշնամուն՝ գալ և օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որովհետև եթե անգամ ընդունենք իր ասած մեթոդաբանությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա գոյություն ունեցող տարածքների սահմանների հիման վրա, այդ պարագայում Տիգրանաշենն Ադրբեջան չի եղել։

Խորհրդային ժամանակներում, եթե նույնիսկ ադրբեջանաբնակ է եղել, ապա ոչ մի փաստաթուղթ չկա, որը կմատնանշի Խորհրդային Հայաստանի կողմից Խորհրդային Ադրբեջանին տարածք փոխանցելու մասին, որովհետև Խորհրդային Միության Սահմանադրության համաձայն՝ միութենական պետությունների միջև տարածքների փոխանակության հարցերը կարգավորվում էին հետևյալ սխեմայով` միութենական հանրապետություններն իրար հետ կնքում էին պայմանագիր տարածքների փոխանակելու վերաբերյալ, և դա հաստատվում էր Գերագույն խորհրդի կողմից․ Ո՛չ Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի միջև կա նման պայմանագիր, ո՛չ էլ, բնականաբար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից նման փոխանակում հաստատած որևէ ակտ։ ]Այսինքն` Տիգրանաշենը Հայաստանի տարածք է, և Նիկոլ Փաշինյանը պարզապես հրավեր է անում Իլհամ Ալիևին` գալ և օկուպացնել այդ տարածքը։

Իսկ դա շատ մեծ ռիսկ է․ մեր լոգիստիկ զարկերակը կանգ է առնելու, կտրվելու է Հայաստանի համար ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Սյունիքի հետ կարևոր և հուսալի կապը։ Սա այն պարագայում, երբ այդ կտորն ադրբեջանցիներին ոչինչ չի տալու՝ բացի Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելուց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930