
Բուժում Գերմանիայում. Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան Գերմանիայի 5 լավագույնների շարքում

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան արդեն երրորդ անգամ է, ինչ ընդգրկվում է գերմանական լավագույն հինգ հիվանդանոցների ցանկում:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան Գերմանիայի Դաշնությունում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողում համարվում է առաջատարը:
«Այս ուրախալի արդյունքը վկայում է, որ մենք կարողանում ենք ապահովել բարձր մակարդակի բուժսպասարկում», – հայտարարել է կլինիկայի գլխավոր բժիշկ Ռյուդիգեր Զիվերթը: Ուսումնասիրության են ենթարկվել Դաշնության տարածքում առավել հայտնի 1000 հիվանդանոց:
Գնահատման գործընթացում հիմնական շեշտը դրվել է վիրահատական մեթոդով բուժման արդյունավետության, տեխնիկական սպառազինման, բուժող բժիշկների քանակի, ինչպես նաև շենքերում ստանդարտներին համապատասխան հիգիենիկ պայմանների վրա: