Արամ Մանուկյանը ամոթանք տվեց ԿԳ փոխնախարարին. «Ամոթ է, ամոթ»

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ պատգամավորները ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե այս տարի քանի՞ դպրոցական է դպրոց և քանի ուսանող է բուհ ընդունվել:

«Աշակերտների հաշվառումը տարեկան 2 անգամ է կատարվում՝ սեպտեմբերին և ակադեմիական տարվա ավարտի ժամանակ: Մոտավորապես՝ 300-400 հազար»,- պատասխանեց Մ.Մկրտչյանը:

«100 հազար պլյուս-մինուս եք ասո՞ւմ»,- զարմացավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Փոխնախարարն արդարացավ, թե տվյալները միանգամից իրենք չեն ստանում, մարզայինները պետք է ամփոփվեն:

Կարդացեք նաև

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պահանջեց ներկայացնել ոչ միայն այս երկու թվերը՝ դպոցականների և ուսանողների, այլև տեղեկանք, թե ԿԳՆ-ն ի՞նչ է արել ՎՊ բացահայտումների գծով:

«Դա պետք չէ վերագրել ինձ: Նախարարությունը պետք է որ ամփոփած լինի: Ես չգիտեմ: Կարող եմ մեկ շաբաթում ճշտել, տեղեկանքը ներկայացնել»,- ասաց Մ.Մկրտչյանը:

«Ո՛չ Դուք գիտեք, ո՛չ նախարարը գիտի, ամոթ է, ամոթ: Քնած ժամանակ 15 րոպեն մեկ այդ թիվը պետք է իմանաք»,- ամոթանք տվեց Ա.Մանուկյանը:

«Ամոթը ընդունեցի»,- չընդդիմացավ փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս