
«Յունիբանկն» իրականացնում է ընտանեկան դրամագլխի սպասարկում` 12% տարեկան տոկոսադրույքով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Յունիբանկը» սկսել է իրականացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարում, պետական աջակցության հաշվի բացում և սպասարկում (ընտանեկան դրամագլխի սպասարկում): Հաշվետերերին (անձանց, ում անվամբ բացվում է պետական աջակցության հաշիվը) բանկն առաջարկում է օգտվել «Ընտանեկան կապիտալ» ավանդատեսակից, որի տոկոսադրույքը սահմանվել է 12% տարեկան:
Ավանդն ընձեռում է գումարի համալրման հնարավորություն առանց որևէ սահմանափակումների: Գումարի մասնակի հետկանչում հնարավոր է, եթե այն ուղղվում է հիփոթեքային վարկի, Հայաստանում հավատարմագրված ուսումնական հաստատության վարձավճարի կամ առողջության ապահովագրության վճարմանը: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր՝ «Յունիբանկի» ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաեւ UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ:
01.09.2014թ. դրությամբ «Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը կազմել է ավելի քան 112 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 11%-ով: Բանկն առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու և բազմապատկելու արդյունավետ տարբերակ: