
Ի.Զաքարյան. Աշակերտների թիվ/աշխատավարձի գծով համատարած ստուգում չի իրականացվել

Կրթության ոլորտում աշակերտների թվով ուսուցիչների աշխատավարձի ուռճացման հետ կապված խախտումներն ակնհայտ են ու հստակ: Ինչպես այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հատկապես գյուղական համայնքներում ձեռք է տալիս ցույց տալ շատ աշակերտ, որպեսզի շատ ֆինանսավոում ստանան:
«Անգամ բարի մղումներից ելնելով, որ դպրոցը չքանդվի, աշակերտների թիվը շատ են ցույց տալիս, բայց սա թաքցնում է իրական թիվը, թաքցնում է արտագաղթը»,- ասաց Ա.Մանուկյանը և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՎՊ-ն ստուգե՞լ է դպրոցներում աշակերտների իրական թվի և ֆինանսավորման համամասնությունը:
Ի.Զաքարյանը տեղեկացրեց, որ աշակերտների թիվ/աշխատավարձի գծով համատարած ստուգում չի իրականացվել, բայց մարզպետարաններում ստուգումների ընթացքում նման խախտումներ շատ են արձանագրվել: