Բաժիններ՝

Իշխան Զաքարյան. Այդ խոսակցությունների վերջը հստակ կտրվի, երբ հրապարակվեն հավեյալ փաստաթղթերը

«Զիմբաբվեի այդ ծիրանի/դեղձի տեխնոլոգիան ՀՀ-ում կես միլիոն դոլարով ներմուծելու առումով կրթության բնագավառում չունե՞նք նման դեպքեր: Եվ դա՞ էր ռեկորդը, թե՞ ավելի պիկ բաներ կան»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ կեսկատակ հարցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ երբ ՎՊ-ն փաստերը հրապարակում է, նպատակ չունի, որ դա հետո վերածվի զավեշտի, կամ մամուլով պատասխանեն, թե «Զիմբաբվեի մասնագետը զտարյուն անգլիացի էր»: Ի.Զաքարյանը հավաստեց, որ բոլորովին տվյալ անձի ազգը չեն վիճարկում, ընդամենը ՎՊ-ն գրել է, որ փոխանցված գումարի արդյունվետությունը հանդիպակաց ստուգման կարիք ունի: Ըստ նրա՝ այդ խոսակցությունների վերջը հստակ կտրվի, երբ հրապարակվեն հավեյալ փաստաթղթերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս