Մարզադաշտի երկու գլխավոր՝ Վարդանանց և Չարենց փողոցների մուտքերի մոտ տեղադրված են հոսքերի բաժանիչներ: 16 բաժանիչ Վարդանանց փողոցի և 4 բաժանիչ Չարենց փողոցի մուտքի մոտ:
«Հոկտեմբերի 10-ը, իր ողբերգական բնույթով հանդերձ, մնալու է որպես մի խայտառակ էջ մեր պետականության մեջ, երբ Հայաստանում բոլորը` սկսած նախկին նախագահներից` մինչև գործող նախագահը, կարող են շատ հանգիստ հանձնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Նրանք կարող են աչք անգամ չթարթել տեղի ունեցողի կապակցությամբ. գործող իշխանությունը և գործող նախագահը կարող են ժպիտով ստորագրել պայմանագիրը, իսկ նախկին նախագահները` լռության մատնեն, ավելին` նույն օրը Երևանում հրավիրեն հանրահավաք, որն ամենաակնհայտ ձևով անտեսեց այդ խնդիրը: Սա ուղղակի նշանակում է, որ Հայաստանում քաղաքական դաս գոյություն չունի, և Հայաստանի ողբերգությունը շարունակում է մնալ իր էլիտան, որը ոչ միայն անադեկվատ է ժամանակի զարգացումներին, այլև պարզապես կարող է օգնել այդ զարգացումներին իր անգործությամբ»,- հայտարարեց Սաֆարյանը:
«Այսօր շատ կարեւոր օր է Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ կրթությունը յուրաքանչյուր ազգի հաջողության հասնելու գրավականն է, եւ ես հույս ունեմ, որ մեր դպրոցը կկարողանա Հայաստան բերել կրթության միջազգային չափանիշները: Հույս ունենք նաեւ, որ մեր դպրոցն օրինակելի կդառնա Հայաստանյան շատ այլ դպրոցների համար»:
Հնարավոր է, մենք չկարողանանք տիրել գնդակին այնքան ինչքան սերբերը, բայց պետք է լավ պաշտպանվենք, լավ խլենք գնդակը, արագ լինենք հարձակման գծում:
«Սարգսյանական վարչախումբը այնքան է փչացել, որ ունակ չէ այլևս որևէ լավ բան անելու,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը՝ մատնանշելով, որ դրա ապացույցն են ԱՄՆ-ում դեսպան և Սյունիքում մարզպետ նշանակված անձինք,- Եթե ինչ-որ մարդիկ միամտաբար հույսեր էին կապում իշխանության վարքագծի շտկման հետ, ապա այդ նշանակումներով հույսերը հօդս ցնդեցին: Իշխանությունն օր-օրի ավելի անողոքաբար է կեղեքում ժողովրդին, խախտում Սահմանադրությունը»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցության ավտովթարի գործի քննության ընթացքում այսօր ցուցմունք տվեց ոստիկանության փորձագետ Թորգոմ Եգորյանը: Նա ներկայացավ որպես Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ: Նա հայտնեց, որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին ճանաչում է հեռուստատեսությունից, իսկ գործով տուժողներին չի ճանաչում: Փորձագետն ասաց, որ ինքը մասնակցել է դեպքի վայրի զննությանը, լուսանկարահանում է կատարել:
«Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման և լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում և հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Երևանի Ազատության հրապարակն արդեն բավականին մարդաշատ է: Քիչ հետո կմեկնարկի խորհրդարանական եռյակի ամփոփիչ հանրահավաքը, որին, ինչպես հայտարարվել է, մասնակցելու են ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության»
Հարցին՝ իսկ իշխանույթունների կողմից հանրահավաքին խոչընդոտելու որևէ փորձեր չե՞ն լինի, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, բայց իմացեք՝ և՛ Ոստիկանությունը, և՛ Անվտանգության ծառայությունները, և մարդիկ, ովքեր իրենց աշխատանքի բերումով կցված են, որպեսզի ապահովեն մարդկանց անվտանգությունը (իսկ այնտեղ, որտեղ բազմություն է հավաքվում, անվտանգությունը ապահովելը շատ ավելի բարդ է լինում), այդ մարդիկ իրենց աշխատանքային պարտականություններն են կատարելու: Եվ եթե որևէ մեկը իրեն չպահի օրենքներին համարժեք, իհարկե, նրան պետք է կարգի հրավիրեն»:
«Ես եռյակի խոսնակը չեմ, կարող եմ ասել «Ժառանգության» անունից` «Ժառանգությունը» նման հարց չի քննարկել: Մեր օրակարգում չկա հարց, թե ով է լինելու նախագահի հաջորդ թեկնածուն: Մեր օրակարգում առաջնային հարցն այս իշխանությունների հեռացումն է»,- նշեց Դավիթ Սանասարյանը:
Մի ամուսնացեք մանրադրամի համար դրամապանակ ունեցող տղամարդու հետ: Ես թքած ունեմ՝ ինչ եք մտածում դուք իմ մասին: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որը երբեք չեք ունեցել, ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 4 միլիոն 585.7 հազար դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա` 5 միլիոն 859.4 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 2 միլիոն 95.6 հազար դրամ, իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա՝ 187.4 հազար դրամ:
«ՀՀ-ում ունենք 4-5 հազար գրանցված դեղ՝ յուրաքանչյուրն` իր սպեցիֆիկ փաթեթավորմամբ: Ունենալ 1 կամ 2 մեքենա, որոնք ի վիճակի կլինեն տարբեր՝ կլոր, քառակուսի, տարբեր չափի, քաշի փաթեթների վրա դրոշմակնիք փակցնել, անհնար է: Գործ ենք ունենալու ձեռքի աշխատանքի հետ: Սա նաև բերում է մեկ այլ խնդրի՝ արտադրողներն արգելում են իրենց փաթեթավորմանը ձեռք տալ կամ բացել: Բացի դա՝ օրենքում նշված է, որ ամեն դեղ իր ուրույն դրոշմապիտակը պետք է ունենա՝ ըստ քաշի, չափի, ենթատեսակի, պիտանելիության տարեթվի, ամսվա, ամսաթվի…»,- ասում է «Ֆարմատեք» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Արուշանյանը:
«Ձեռք քաշեք հանկարծակի հայտնվող փրկիչներից ու ի հայտ եկող բևեռներից: Նույնիսկ Քրիստոսն իր կյանքի ընթացքում չկարողացավ դրան հասնել, և նրա մահապատժի ժամանակ ժողովուրդն ուրախությամբ էր նայում նրա կրած չարչարանքներին: Քաղաքական կյանքում ինչպես` քաղաքական ուժը, այնպես էլ` անձը, նախևառաջ` հասարակության մեջ իրենց գաղափարների առավելությունները պիտի ապացուցեն, պիտի իրենց նկատմամբ ժողովրդի վստահությունն ապահովեն և հեղինակություն ձեռք բերեն: Իսկ դա ժամանակ է պահանջում»,- ասում է Երջանիկ Աբգարյանը:
Հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մեր թիմի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները:
«Արդյո՞ք երեկ ավելի լավ էր, և ժողովուրդը երեկ ավելի գո՞հ էր, արտագաղթ չկա՞ր, երկիրն ավելի ժողովրդավարակա՞ն էր, մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ էին, մենաշնորհներ չկայի՞ն, ընտրությունները թափանցի՞կ էին. նմանատիպ հարցերը կարելի է անվերջ թվարկել: Հետևաբար` երեկն այսօրով փոխարինելու առաջարկները, բնականաբար, ժողովրդի մոտ դրական չեն կարող ընկալվել: Մեր կուսակցությունը ժողովրդի այդ տեսակետի կողմնակիցն է, որն է` արմատական ու համակարգային փոփոխություններ, այսօրը փոխարինել փայլուն ապագայով, այլ ոչ թե` անցյալով»,- ասում է ՍԴՀԿ ատենապետ Հակոբ Տիգրանյանը:
«Մենք հանրահավաքին մասնակցելու հրավեր չենք ստացել: Հասկանում եք չէ՞, որ հանրահավաքն ունի իր օրակարգը, և երբ որևէ կուսակցություն հրավիրվում է մասնակցելու որևէ միջոցառման, նրա հետ ևս համաձայնեցվում է այդ միջոցառման օրակարգը: Հրավիրված կուսակցությանը հնարավորություն է տրվում արտահայտել իր տեսակետն օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
«Հայագիտությույնն առաջին հերթին հայրենագիտություն է, և նման նախաձեռնությունը` իբրև գործունեության ծրագիր, միտված է զարգացնելու այն և՛ նոր տեսություններով ու մեթոդաբանությամբ, և՛ գիտական ու թարգմանական հարստացված ապարատով: Այս համատեքստում մենք լիահույս ենք, որ ընկերության բոլոր 400-ից ավելի անդամները կդառնան իսկական մատենադարանցիներ»:
Հաջորդ տարի Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին ՀՀ մարզիկների մասնակցության հարցը պետք է քննարկվի սպորտային հանրության հետ՝ կոնսուլտացված որոշում կայացնելու համար: Այս մասին այսօր Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արաբկիր բժշկական կոնտրոնում մահացած 2.3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց փորձագետ, քիթ-կոկորդ ականջաբան Սեյրան Հովհաննիսյաննը:
«Ես չեմ տեսնում ինձ համար որևէ ոգևորիչ հարց, որ գնամ, կանգնեմ հարթակում և գնամ այդ մարդկանց ետևից, ովքեր իրենց անվանում են ոչ թե ընդդիմություն, այլ ոչ իշխանական ուժեր,- շարունակեց Իգիթյանը:- Ես նորմալ եմ համարում, որ այս ուժերը գնում են իրենց ճանապարհով, բայց ես ուզում եմ, որ նրանք էլ նորմալ համարեն իմ վերաբերմունքը, որ ես այնտեղ չեմ կանգնելու, որովհետև լինում են հայտարարություններ, թե այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում հանրահավաքին, իրականացնում են ինչ-որ մի պատվեր: Եկեք բոլորս միասին ժպտանք, որ ես կատարում եմ Սերժ Սարգսյանի պատվերը, այստեղ խոսում եմ իր վաղվա հակահայկական, կործանիչ քայլի մասին, որ նա պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը քայքայում է Հայաստանի տնտեսությունը»:
«Դժվարացել են պատասխանել, կամ չեն պատասխանել 71 %-ը, իսկ մնացածը կազմում են ընդամենը 29%, որից միայն 10%-ն է ուժի կիրառմանը կողմնակից: Այսինքն՝ հասուն բնակչության 10-ից 7-ը թամաշա անող է, 2-ը՝ խաղաղ գործողությունների կողմնակից, ընդեմենը 1-ը՝ ըմբոստ: Հարց է ծագում՝ այդ մեկը կարո՞ղ է ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որը կարող է բերել հեղաշրջման»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ իրեն կարող են հեռացնել «Ժառանգությունից» ասել է. «Մի՞թե ես այդքան նման եմ մի մարդու, ում կարող են կուսակցությունից հեռացնել»:
Կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում չի բացառել, որ կուսակցության որոշ անդամներ կարող են մասնակցել հանրահավաքին, հնարավոր է համարել նաև իր մասնակցությունը, սակայն ասել է, որ կուսակցության մասնակցության համար անհրաժեշտ է պաշտոնական հրավեր: ՕԵԿ-ի ու եռյակի համագործակցությունն անհնար է ոչ այնքան` քաղաքական, որքան` զուտ անձնական դրդապատճառներով:
Իսկ եզրակացությունը ամփոփվում էր հետևյալ նախադասությամբ. «Հաշվի առնելով վերոնշյալը` ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»։
«Ի՞նչ է նշանակում է` ժողովուրդը պահանջում է: Ո՞վ է ժողովուրդը, երեք միլիոնի կարծիքը հարցրե՞լ են: Չի կարելի ժողովրդի անվան տակ թաքնվել և ասել` ժողովուրդը պահանջում է: Դա պարզ մանիպուլյացիա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ժողովուրդն ինքն է իշխանափոխություն պահանջում:
«Այնպիսի ընկերությունը, ինչպիսին «Լիդիանն է, կունենա ավելի ընդգրկուն ազդեցություն Հայաստանում, դա հանքարդյունաբերության ոլորտից էլ դուրս կլինի: Արդյունահանման նպատակով նրանց կողմից օգտագործվում է առաջնակարգ տեխնոլոգիաներ, այն, ինչ կիրառվում է նաև ԱՄՆ-ում
«Ես կարծում եմ՝ այսօր ոչ իշխանական քաղաքական 3 ուժերը հոգեբանական շատ վատ վիճակում են, որովհետև իրենք էլ հաճախ մոռանում են, թե ինչ են ասում, և, կարծես թե, մեկը մյուսի ասածը չի լսում»,- 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խոսելով այսօր Գյումրիում տեղի ունեցած եռյակի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորների հնչեցրած իշխանափոխության կոչերի մասին:
Ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվի մինչև 2015 թ-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թ-ի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:
«Էսօր զարմացած են՝ այո՛, պահանջելու ենք: Ճշտումներ են անում՝ իսկապե՞ս իշխանափոխություն: Իսկապես պատասխան եք տալու Հայաստանը լքած հարյուր հազարավոր քաղաքացիներին, երկրում մնացած՝ իրենց օրը քարշ տվող քաղաքացիներին: Պատասխան եք տալու բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ձեզ տեսնել ոչ թե նրա համար, որ դուք ուղղակի վատն եք, այլ նրա համար, որ դուք արհամարհանքի ենթարկեցիք մեզ այսքան ժամանակ»: