Երկրի պտույտն աստիճանաբար դանդաղում է. դրա շնորհիվ 140 միլիոն տարի հետո օրը կունենա 25 ժամ:
«Տասնհինգ թվի զուլումն ուրիշ էր: Մեր ժողովուրդն անզեն էր, պետություն չունեինք: Հիմա պետություն, բանակ ունենք: Ղարաբաղցիները քաջ են, որովհետև լեռնցիներ են՝ սասունցիների, զեյթունցիների պես: Մեր ժողովուրդն է քաջ, մենք Տիգրան Մեծի զարմից ենք: Արցախի այս վերջին կռվում թուրքը լավ զգաց դա»:
Գարունը շատերի համար տարվա ամենածանր եղանակն է, քանի որ այն նաև ալերգիաներով հարուստ ժամանակահատված է: Գարնանային ալերգիայի ամենատարածված նախանշաններից են արցունքոտ աչքերը, կոկորդի բորբոքումները, փռշտոցը և այլն:
ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է։
Երկնային մարմինները և երևույթները մեծ չափով ազդել են հնագույն մարդու գիտակցության վրա, և աստղագիտական անվանումները շատ հաճախ արտացոլվել են տարբեր ազգերի մշակույթներում` կրոնական պատկերացումներից՝ մինչև բանահյուսություն և արվեստի տարբեր տեսակներ: Մարդկության գոյության վաղ ժամանակներից քաղաքակրթությունները հիմնել են կրոնական համոզմունքներ, որոնք զգալի չափով ներառում են Արևի նշանակությունը։
Լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը ծնվել է Երևանում, սովորել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրա բաժնում: 2013 թվականին ունեցել է «Խելագարանք» անհատական ցուցահանդեսը: Հաջորդ տարի ունեցել է «Արտագաղթի դեմքը» ցուցահանդեսը: Համագործակցում է «Vogue» ամսագրի հետ ու, ինչպես ինքը նշեց, ոգևորվում է, երբ իր աշխատանքը գնահատում են: 2010 թվականին մասնակցել է «Ինտերնյուզի» «Ալտերնատիվ վյու» նախագծին: 2014 թվականին մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին և «Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթել՝ իր «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմով:
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին լարվածությունը վերջին 3-4 օրերին մի փոքր ակտիվացել է: Տավուշի մարզի Չինարի, Չորաթան, Արծվաբերդ գյուղերի բնակիչները, չնայած թշնամու կողմից շարունակվող կրակոցներին, շարունակում են իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ:
Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների։
healthyfoodstar.com-ը մի բաղադրատոմս է ներկայացրել և նշել՝ եթե չեք ցանկանում գործ ունենալ քաղցկեղի հետ, ապա ձեզ հարկավոր է այս բնական բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք ստորև.
Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը «Variety»-ի տվյալներով դարձել է աշխարհի ամենաազդեցիկ կինը: Նա այս կոչմանն արժանացել է բարեգործական տարբեր ծրագրերի համար:
«Հայ ժողովուրդը երկու անգամ է զոհ դարձել` Ցեղասպանությանը և ժխտողականությանը»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց հրեա ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը:
Թուրք վերլուծաբանն ասաց, որ Թուրքիայում արմատների ինտենսիվ փնտրտուք է ընթանում: Ըստ նրա` գնալով ավելանում են թուրքերը և քրդերը, որոնք հպարտորեն խոսում են իրենց հայկական արմատների մասին, այնինչ նախկինում դա քողարկված ճշմարտություն էր, իրենք այսօր այդ մասին գրքեր են գրում, ֆիլմեր նկարահանում: Այսինքն, նրա խոսքով, թաբուներն են փոխվել:
Մեր հարցին, որ Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունն այս օրերին ԱՄՆ-ում է, այսինքն՝ թուրքական դիվանագիտությունը լա՞վ է աշխատում, Վ.Սարգսյանը Պատասխանեց. «Ոչ մի նոր բան դրա մեջ չեմ տեսնում, թուրքական պատվիրակություններն ամենուր են, նաև Գերմանիայում են և այլ տեղերում, բայց դա չխանգարեց Չիլիի ներկայացուցիչների պալատին ընդունել բանաձև, Ավստրիայի խորհրդարանին՝ անել իր քայլը, ԵԽ-ին՝ անել իր քայլը: Դա միշտ ընտրություն է, ընտրություն է նրա, թե որքանով արդյունավետ է պայքարը հանցագործության դեմ այս կամ այն ձևով»:
Թանգարանի բացառիկ նմուշներից է Մուշի կոտորածների ականատեսի վկայությունը` Յուսսի Բյորնի տատի հավաքածուն, որտեղ մի քանի տետրերում ամփոփված են Մուշի կոտորածների մանրամասները:
Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասն այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ ինքը մեծացել է մի միջավայրում, որտեղ շատ է արծարծվել Հայոց ցեղասպանության հարցը:
Հայկական ալտերնատիվ-մետալ ռոք խումբ «Որդան կարմիրն» օրերս վերադարձել է ԱՄՆ-ի Օսթին քաղաքից, որտեղ մասնակցում էր միջազգային «Spotlight on SXSW 2015» փառատոնին: «Որդան կարմիրն» առաջին հայկական խումբն է, որը մասնակցում է այս փառատոնին: Խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ռեզյումեներն ուղարկել են՝ առանց հույսի, քանի որ այս փառատոնը շատ մեծ է և հայտնի, և իրենք չէին հավատում, որ իրենց կհրավիրեն: Հունվարին, սակայն, տղաներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավեր են ստացել և Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մեկնել են ԱՄՆ:
«ԱՄՆ-ը Ցեղասպանության չարիքի հետևանքերը կրողներից է և պարտավոր է Ցեղասպանության բազմաթիվ տուժածների հետևանքներ հատուցել»,- ասաց Դոննա-Լի Ֆրիզը:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալրում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում բացման և փակման արարողությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի մոտ տեղի ունեցող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, Հանարապետության հրապարակում անցկացվող ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խմբի և Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի համերգները, Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող հանդիսավոր նիստը և Հանրապետության հրապարակից մեկնարկող ավանդույթ դարձած ջահերով երթը կհեռարձակվեն արբանյակային հեռարձակմամբ:
«Լռությունը կոտրվեց: Արդեն հարյուր տարի է, ինչ հայերը սպասում էին այս պահին, և այդ նախադասություններն արտաբերելու համար անհրաժեշտ եղավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի քաջությունը»։
«Ի վերջո, Օբաման ո՛չ այնտեղ է լինելու, ո՛չ այստեղ: Միակ անակնկալը այն եղավ Թուրքիայի համար, որ Թուրքիայի հետ լավ հարաբերություն ուենցող ՌԴ նախագահն այստեղ է գալիս, ոչ թե այնտեղ: Սակայն Թուրքիան ու Ռուսաստանը տնտեսական շատ լուրջ կապեր ունեն, չեմ կարծում, որ հարաբերությունները կփչանան»:
«Այս ֆորումում մարդիկ հավաքված են խոսելու համար՝ ասելու, որ պետք է շարունակենք աշխատանքները: Այսինքն՝ 100-րդ տարելիցը վերջը չէ, աշխատանքներ շատ կան անելու, 100-րդ տարելիցը ցունամիի նման աղմուկ է ստեղծել և պետք է ավելի մեծ աշխատանքներ տանել: Այս ֆորումի արդյունքում նոր մտքեր կարող են մեջտեղ գալ: Անելիք շատ կա»:
Քիչ առաջ Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա գլոբալ ֆորումը: Ֆորումին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, բազմաթիվ երկրներից հեղինակավոր պատվիրակությունններ:
Կոկո Շանելը հայտնի է իր բարձր ճաշակով և արտահայտած մտքերով: Ձեզ ենք ներկայացնում Շանելի մասին 7 փաստեր, որոնք հավանաբար չգիտեիք:
Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամ կորցնել՝ առանց սովամահ լինելու, ապա ձեզ անհրաժեշտ է այս հրաշք ըմպելիքը: Սա այն ըմպելիքն է, որը կօգնի այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենից շատ ունեք:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք ոչ թե ասել ենք՝ կտրականապես չենք միանալու, այլ ասել ենք, որ որպես կառույց՝ «Հիմնադիր խորհրդարանը» դեմ է հացադուլներին և նստացույցերին՝ որպես պայքարի մեթոդ»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանելով օրերս ազատամարտիկների նախաձեռնած հացադուլին միանալու հետ կապված իր հայտարարությունը և այդ հայտարարության արձագանքները՝ նման տեսակետ հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:
«Ես չեմ ցանկանա խոսել առաջադրված մեղադրանքի բարոյականության մասին. այսպես ասեմ՝ բոլորս լավ գիտենք, թե ովքեր են Ժ. Սէֆիլյանն ու նրա գործընկերները, ինչ լումա ունեն ազգի համար, և ես ցավում եմ, որ նման անհեթեթ մեղադրանք են առաջադրում: Երևի թե ամեն մեկն իր բարոյականության չափանիշերին համապատասխան քայլեր է իրականացնում: Պատկերացնել, որ այդ մետաղյա, փայտյա ձողերով, խոհանոցային դանակներով Ժ. Սէֆիլյանն ու իր գործընկերներն ուզենան զանգվածային անկարգություններ իրականացնել, այն էլ` ապրիլի 24-ինգ ես սա համարում եմ ուղղակի բարոյականության բացակայություն մեր իշխանությունների մոտ»:
«Իհարկե, մեզ համար անհասկանալի կլիներ, եթե ՌԴ նախագահը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ներկա չլիներ 100-րդ տարելիցին, բայց Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն իրենց խնդիրներն ունեն, և տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանը ներկա չլիներ: Դա իրենց խնդիրն է, մենք այստեղ խանդի կամ որևէ բան չունենք»,- ասում է Աղվան Վարդանյանը:
Այս միջոցն օգտագործվել է երկար տարիներ: Խնձորի քացախը նվազեցնում է բորբոքումները՝ այդպիսով օգնելով աղիքային և հոդային ցավերի դեպքում: Այն պարունակում է մալիք, որը տարրալուծում է հոդերի թթվային բյուրեղները և օգնում դրանց դուրս բերել:
Ուռին և բարդին պատկանում են նույն ընտանիքին։ Հայտնի է ուռենու 600 տեսակ, որոնցից մոտ տասը` ՀՀ-ում։ Բուժիչ հատկություններ ունեն ուռենու բոլոր մասերը։