![](/banners/BeFunky-design.jpg)
5 օրում կորցրեք 3 կիլոգրամ այս բաղադրատոմսի շնորհիվ
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/secret-fat-burning-drink-the-effect-is-amazing-600x392.jpg)
Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամ կորցնել՝ առանց սովամահ լինելու, ապա ձեզ անհրաժեշտ է այս հրաշք ըմպելիքը: Սա այն ըմպելիքն է, որը կօգնի այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենից շատ ունեք:
Բաղադրություն
- Մեկ փունջ մաղադանոս
- 1 կիտրոն
- 1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք մաղադանոսը, լավ կլինի, եթե բլենդերով մանրացնեք: Ավելացրեք կիտրոնի հյութը և մեկ բաժակ ջուր:
Չափաքանակը
Առավոտյան ուտելուց առաջ խմեք այս հյութը 5 օր շարունակ, այնուհետև 10 օր դադար տվեք: Այս ըմպելիքը կօգնի այրել ավելորդ կալորիաները և օրգանիզմը կսնուցի վիտամիններով ու հանքանյութերով:
Բացի այդ, մաղադանոսը լավացնում է մարսողությունը և օգնում օրգանիզմին հեռացնել կուտակված հեղուկը, որը մեզ սովորականից ավելի գեր տեսք է տալիս:
5 օրվա ընթացքում կարող եք կորցնել 3 կգ, իհարկե, եթե այս ըմպելիքը համադրեք որոշ կարդիովարժությունների հետ: Եթե ձեզ դուր չի գալիս համը, ջրի փոխարեն ավելացրեք կանաչ թեյ:
Կանաչ թեյով խառնուրդը խմեք կեսօրին, իսկ ջրով խառնուրդը՝ առավոտյան: Արդյունքը շուտով ակնհայտ կլինի:
Հիշեք, որ այս ըմպելիքը չի այրի ավելորդ կալորիաները, եթե օրվա ընթացքում մեծ քանակությամբ սնունդ ստանաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը