Եթե Օբաման չի ասել կամ չի ասելու «ցեղասպանություն» բառը՝ դրա պատճառը միայն ու միայն մեկն է. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների։ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ անդրադառնալով Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը չարտասանելու մասին հարցին, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք կցանկանայինք, իհարկե, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր «Ցեղասպանություն» բառը: Եթե չի ասել կամ չի ասելու՝ դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե նրանք չեն ճանաչում, նկատի ունեմ Միացյալ նախագները, Ցեղասպանությունը, պարզապես չեն ցանկանում այսօր արտաբերել այս բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան իբր թե չվիրավորվի»։

Տեսանյութեր

Լրահոս