Երեկ «Հիմնադիր խորհրդարանի»՝ Էրեբունի թանգարանի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը դժգոհություն էր հայտնել, որ ազատամրտիկները, որոնք պայքարել են երկրի անկախության, տարածքների ազատագրման համար, հիմա իրենց կողքին չեն: Խոսելով հացադուլ անելու կոչով հանդես եկող ազատամարտիկների մասին, Ս. Մարգարյանը հայտարարել էր, որ հացադուլը վախկոտներն են անում, իսկ ազատմարտիկները պետք է առյուծների նման մռնչան:
Թուրքիայի տեսանկյունից այդօրինակ հայտարարություններն անընդունելի են:
Հավանաբար լսել եք գոլ ջրով դիետայի մասին: Չնայած նույնիսկ տարօրինակ է հնչում, բայց այս դիետան բավականին պարզ է և արդյունավետ: Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո 400մլ գոլ ջուր խմեք:
Արյան ճնշումն անմիջապես իջեցնելու համար ձեզանից կպահանջվի 6%-անոց քացախով թրջոցներ: Բամբակյա լաթը թրջեք քացախի մեջ և դրեք հատակին: Կանգնեք թաց կտորի վրա, այդ ընթացքում մերսեք քունքերն ու ծոծրակը քացախի մեջ թրջած բամբակով: 10-15 րոպե անց ստուգեք արյան ճնշումը:
Մարսն ունի տարվա եղանակներ: Երկրի նման, Մարսն Արեգակի շուրջ իր պտույտի և ուղեծրի հարթության նկատմամբ իր առանցքի թեքվածության հետևանքով՝ ունի տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։
Հիշատակի երթը մեկնարկել է երկրի խորհրդարանի մոտից և ավարտվել Կանադայում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Մասնակիցների թիվը գերազանցել է 10 հազարը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:
Այնպիսի ծանր մետաղները, ինչպիսիք են կադմիումը, կապարը, ուրանը և ալյումինը, կարող են ներթափանցել օրգանիզմ սննդի, ջրի և օդի միջոցով: Այս թույները կարող են բազում առողջական խնդիրների պատճառ դառնալ: Եթե ատամնաբույժի մոտ եք եղել, պատվաստվել եք կամ ծովամթերք կերել, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք ներթափանցել են ձեր օրգանիզմ:
«Թուրքիայի նկատմամբ ԵՄ ազդեցության լծակները նվազել են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորման հարցում ԵՄ-ի դերակատարությանը: Նա նշեց, որ վերջին 9-10 տարիների ընթացքում նվազել է Թուրքիայի ցանկությունը՝ միանալ Եվրոպական միությանը, ինչն իր հերթին՝ նվազեցնում է հայ-թուրքական հարաբերություններին միջամտելու՝ ԵՄ-ի ազդեցությունը:
Այսօր երեկոյան ժամը 21:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կկայանա «24/04 նվագախմբի» համերգը, որը կանցկացվի վերածննդի գաղափարի ներքո: Համերգին կմասնակցեն աշխարհի մոտ 43 երկրներից ժամանած 122 երաժիշտներ, որոնք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից են ժամանել:
Համաշխարհային նվագախմբի համերգի անցկացման անցկացման տեղն ու ժամը փոփոխության են ենթարկվել:
Վաղը ապրլի 25-ն է և կյանքը շարունակվում է: Հետևաբար, մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք կամ պետություն չունեն կամ էլ չեն կարողացել արդյունավետ պետություն կառուցել, որը կհանդիսանա իրենց անվտանգության երաշխավորը:
Երեկ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Հայաստան ժամանած արաբական հեռուստաընկերություններից մեկի օպերատորը Սրբադասման արարողության ժամանակ հայ լրագրողներից մեկին հայտնել է, թե իր նամազի ժամն է և պետք է աղոթի:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր առաջ իր ուղերձում, իսկ այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում այնպիսի խոսքեր հնչեցնելու համար, որոնք հուզեցին յուրաքանչյուր հայի հոգին:
Այս ժամին մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի հարյուրհազարավոր այն զավակներին, ովքեր մեկ դար առաջ ծրագրված եւ կանոնավոր սպանությունների զոհ դարձան: Կին թե տղամարդ, երեխա թե ծեր՝ անխտիր տեղահանվեցին, բռնեցին աքսորի ճամփան, առանց որեւէ պաշտպանության ու առանց սննդի քշվեցին տափաստաններ ու անապատներ, ողջ-ողջ այրվեցին, տանջամահ եղան, դաժանաբար ծեծվեցին ու սպանվեցին:Այս ծրագրված եւ հաշվարկված հանցագործությունը հայերին պատուհասեց մեն միակ պատճառով՝ նրանք հայ էին: Նմանապես այն պատուհասեց իրենց բախտակիցներին՝ Պոնտոսի հույներին, ասորիներին կամ արամեացիներին:
Սերժ Թանկյանն օգտագործել է «արթնացրեք հոգիները», «հայոց ցեղասպանություն» հաշթեգերը: Լուսանկարը 15 ժամվա ընթացքում 12,695 like ունի:
Այսօր Գերմանիայի Բունդեսթագում շուրջ 75 րոպե քննարկում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով։ Քննարկմանը ներկա էին թե Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը, թե Արտաքին Գործերի Նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և թե բոլոր խմբակցությունների ղեկավարները, փաստ, որ առավել ևս ընդգծում էր քննարկվող նյութի կարևորությունն ու նրա նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը։
Նախագահները շրջայցից հետո գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:
«Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջությունը չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ` ասելու ձեզ, որ մենք մտածում ենք, չնայած մեր քաղաքական գործիչների ամոթի: Հիշում եմ և պահանջում»: Նման բովանդակությամբ պաստառով այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացի, գրող Լեն Ուիսքը:
Վ.Դարչինյանը նշեց, որ մարզումների մեջ է եղել, թողել է մարզումները, եկել է այստեղ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար. «Այս օրը մենք բոլորս այստեղ պետք է գտնվենք, բոլորին հիշեցնենք, որ մենք էլ ցավում ու հիշում ենք»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառման ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներից ամենահուզիչը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթն էր: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Օրվա խորհրդի հետ կապված ամենաէմոցիոնալ ելույթն Օլանդի ելույթն էր, առանց մարդկային հատկանիշների այս ամեն ինչն ընկալել և դատապարտել հնարավոր չէր:
Ես հրաժարվում եմ հավատալ, որ պատմությունն է տնօրինում մեր ճակատագիրը: Ես հավատում եմ, որ մենք ենք կերտում այն և ի զորու ենք փոխել մարդկության զարգացման ուղին:
Ղարաբաղում գործող «Հայ բարեկամություն միավորում» կազմակերպության շուրջ մեկ տասնյակ երիտասարդ տղաներ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր են եկել ոտքով: Ինչպես տեղեկացրեց սգո ակցիայի մասնակից երիտասարդ տղաներից մեկը, իրենց ուխտը տևել է տասը օր:
Թանգարանում ցուցադրված է թվով 86.000 լուսանկար, որտեղ պատկերված են Հոլոքոստի զոհերը տարբեր երկրներում, ինչպես նաև կան Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերին պատկերող լուսանկարներ՝ իրենց պատմական նկարագրություններով: Այս օրերին թանգարանը ցուցահանդես է կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
SOAD խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի գիշեր։ Շնորհակալություն, Երևան։ Տղերք, դուք հզոր եք»:
«Այսօր մենք ողբում ենք հայ ժողովրդի հետ միասին: Հարյուրավոր ռուսական քաղաքներում անցնում են հազարավոր հարգանք մատուցման արարողություներ: Դրանց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև ռուսներ և այլ հյուրեր»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահաիլում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք երբեք չենք մոռանա այն ողբերգությունը, որ կրել է ձեր ժողովուրդը: 100 տարի առաջ այդ հանցագործությունը տարավ հայերի մի մասի կյանքը, որովհետև նրանք հայեր էին: Մեր կոչը՝ ընդվզել, ընդունել և ճանաչել ցեղասպանությունը, վեաբերում է բոլորին»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահաիլում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մեկուկես միլիոն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներևակայելի վայրագությունները: Մի մասն էլ վերապրեց՝ սեփական կյանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քիչ առաջ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այժմ ելույթ է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, թե թող այսուհետ աշխարհի որևէ ծայրում ծիծեռնակաբերդեր, մահվան հովիտներ չլինեն: «Մեզ այլևս անհնար է վախեցնել և շանտաժի ենթարկել…»,- ասաց Ս. Սարգսյանը:
Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի իշխանությունները ինչ անուն են տալիս Հայոց ցեղասպանությանը, նման աննրբանկատ քայլն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է սեփական քաղաքացիների՝ 1.5 մլն սպանված հայերի հիշատակի նկատմամբ: Միաժամանակ, եթե Թուրքիան դույզն ինչ ցանկություն ունենար հարաբերությունները կարգավորելու, ապա պատկերավոր ասած «խրախճանք ու տոնակատարություն չէր կազմակերպի այն օրը, երբ հարևանի տանը սուգ է: